Փաշիկ Ալավերդյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Լիանա Գյուրջյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի կողմից
Երևանի քաղաքապետարանում կայացել է երևանցի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը։
Ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը պարգևատրվել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից, հաղորդում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն արժանացել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչմանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը և գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։