Մայր Աթոռին հողի սեփականության իրավունքից զրկելու նախագիծ է մշակվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը նախատեսում է չեղարկել պետական և համայնքային հողերը սեփականության իրավունքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հատկացնելու հնարավորությունը: ՀՀ «Հողային օրենսգրի» նման փոփոխությամբ նախագիծը կառավարության վաղվա նիստում կներկայացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի Ազգային ժողով։ Օրենսդրի կողմից այս փոփոխության ընդունումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հողատարածքները կարող են հատկացվել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Այսինքն՝ հողը կշարունակի պատկանել պետությանը կամ համայնքին և անհրաժեշտության դեպքում պետությունը կամ համայնքը կկարողանան ետ պահանջել այն։

Օրենսգրքում փոփոխություն իրականացնելու հանձնարարական տվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդ որում՝ այս օրենդրական փոփոխությունը չի դրվել հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (E-draft.am)։

Թերի է նաև նախագծի հիմնավորումը։ Դա արձանագրել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ «նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքը և բովանդակությունն ունեն առանցքային նշանակություն, հետևաբար իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը, բնույթը և ակնկալվող արդյունքը: Այնինչ, տվյալ դեպքում Նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել դրա ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված նախագծերի հիմնավորվածությունը լիարժեք ձևով գնահատելու համար»:

ԱՆ-ն նաև հիշեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումը․ «Սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում»: Արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք:

Նկատենք, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Սա սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ։ Այսինքն՝  օրենսգրքի փոփոխությունը չի կարող ազդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին արդեն սեփականության իրավունքով պատկանող հողերի կարգավիճակի վրա։

 

Գայանե Խաչատրյան