Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները

Լուրեր

06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի համար Եվրամիության ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 10-ին և կգործեն երկու տարի՝ աջակցելու հայ արտադրողներին ու արտահանողներին Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումներից հետո։ Այս մասին Բրյուսելից հայտնում է Factor TV-ի թղթակիցը։ Փաստաաթուղթն այսօր հրապարակվել ԵՄ պաշտոնական տեղեկագրում։

Միջոցառումները ժամանակավորապես կազատականացնեն Հայաստանից ԵՄ արտահանման գրեթե 80 տոկոսը։ Դրանք կընդգրկեն Ռուսաստանի սահմանափակումներից տուժած թարմ մրգերի, բանջարեղենի և ծաղիկների՝ դեպի ԵՄ արտահանման գրեթե ամբողջ ծավալը, ինչպես նաև ըմպելիքների ու թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ արտոնությունները նպատակ ունեն մեղմելու հայ արտադրողների ու արտահանողների դժվարությունները և ամրապնդելու Հայաստանի տնտեսության դիմակայունությունը՝ հեշտացնելով մուտքը ԵՄ շուկա։

Արտոնությունների կիրառումը պայմանավորված կլինի որոշակի պահանջների կատարմամբ։ Նախատեսված են նաև պաշտպանական միջոցներ՝ ԵՄ արտադրողներին ներմուծման հնարավոր բացասական ազդեցությունից պաշտպանելու համար։

Առևտրային արտոնությունները Հայաստանի աջակցության ավելի լայն փաթեթի մաս են, որի մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ն 2025 թվականին Հայաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերն էր՝ երկրի ընդհանուր առևտրում 11,3 տոկոս մասնաբաժնով։ Նույն տարում ԵՄ-ին բաժին էր ընկնում Հայաստանի արտահանման 7,9 տոկոսը։ ԵՄ-ն նաև Հայաստան ներմուծման երրորդ խոշոր աղբյուրն է՝ Հայաստանի ընդհանուր ներմուծման մեջ 13,5 տոկոս մասնաբաժնով։

ԵՄ-ի և Հայաստանի միջև ծառայությունների առևտուրը 2024 թվականին, 2023-ի համեմատ, աճել է 20 տոկոսով։ 2024 թվականին այդ առևտրի հաշվեկշիռը դրական է եղել ԵՄ-ի համար։

Կարինե Ասատրյան

Բրյուսել