ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը

Լուրեր

04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ իշխող ՔՊ կուսակցությանը պատկանող Civic լրատվամիջոցին իրենք են տրամադրել ԱԺ միջանցքում տեղադրված տեսախցիկներով ֆիքսված կադրերը։

Նշենք, որ խոսքը հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ դահլիճում պատգամավորները վիճաբանում և քաշքշում էին միմյանց, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձում էին մտնել դահլիճ։

«ՀՀ ԱԺ դահլիճի դիմաց գտնվող սրահը լրատվական գործունեություն իրականացնելու համար հասանելի է, այդ հատվածը հրապարակման ենթակա է, և գաղտնիության պահպանման որևէ պահանջ սահմանված չէ։ Բացի այդ, տեղի ունեցած միջադեպը տեսանկարահանվել է նաև լրատվամիջոցների կողմից։ Այդ տեսանյութերը հրապարակվել են, և հետագա անճշտությունները, տարակարծությունները և երկիմաստ մեկնաբանությունները կանխելու նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նպատակահարմար է համարել լրատվական գործունեություն իրականացնելու համար հասանելի վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները տրամադրել Civic.am լրատվական կայքին»,- նշված է ԱԺ աշխատակազմի տեղեկատվության ազատության պատասխանատու Դավիթ Օհանջանյանի պատասխանում։

Factor.am-ը նաև հարցեր էր ուղղել ընթացակարգի վերաբերյալ, թե ինչպես և ով է որոշում ԱԺ տեսախցիկների տեսագրությունները երրորդ կողմին տրամադրելու կարգը, սակայն այս հարցին պատասխան չենք ստացել։ Փոխարենը Դավիթ Օհանջանյանը հղում է կատարել ԱԺ նախագահի այն որոշումներին, որոնք սահմանում են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի կանոնները, ինչը մենք գրավոր հարցմամբ չէինք պահանջել։

Դավիթ Օհանջանյանը Factor.am-ին փոխանցած պատասխանում նշել է նաև, որ այդ տեսագրությունը տրամադրվել է Factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանին, ապա տարակուսել, թե ինչո՞ւ ենք գրավոր հարցմամբ ցանկանում պարզել, թե ինչպես են այդ կադրերն արտահոսել։

«Պարոն Կիրակոսյան, ավելի քան տարօրինակ է, որ տվյալ դեպքի առնչությամբ հարցում եք իրականացնում, քանի որ տվյալ տեսանյութը տրամադրվել է նաև ձեզ»,- նշել է նա։

Նկատենք՝ ավելի քան տարօրինակ է ԱԺ աշխատակազմի տեղեկատվության ազատության պատասխանատու Դավիթ Օհանջանյանի այս պատասխանը, քանի որ ո՛չ Factor.am-ը, ո՛չ լրատվամիջոցի՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից որևէ մեկը չի դիմել ԱԺ աշխատակազմին և պահանջել ԱԺ տեսախցիկների տեսագրությունից հատվածներ՝ ո՛չ այդ դեպքին առնչվող, ո՛չ էլ այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

Factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանին այդ կադրերը սեփական նախաձեռնությամբ փոխանցել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը՝ Telegram-ի միջոցով, և առաջարկել է օգտագործել, ինչը, բնականաբար, չի հրապարակվել։ Ավելին՝ հատուկ պահպանվող տարածքի տեսախցիկների տեսագրությունը հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի կողմից փոխանցելը հարցեր է առաջացրել, ինչի հիմքով էլ դիմել ենք խորհրդարանի աշխատակազմին՝ ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

Նարեկ Կիրակոսյան