Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար:
Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ: