Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե ինչու է լաց եղել «Լիլի» դեմ խաղից հետո

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի ու սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե երբ է վերջին անգամ լաց եղել։

«Դա «Լիլի» նկատմամբ հաղթանակից հետո էր, և պետք է հարց առաջանար՝ ինչու։ Մինչև օրս ես երեք մրցաշրջան եմ անցկացրել Եվրոպա լիգայում, և ոչ մի հաղթանակ չէի ունեցել։ Իսկ «Լիլի» հետ խաղը, իրականում, շատ ծանր ստացվեց, որովհետև հանդիպումից մի քանի օր առաջ ջերմություն ունեի, հիվանդացել էի։ Բնականաբար, դրա մասին ոչ ոքի չէի ասել, որովհետև դա Եվրոպայի լիգա էր․ դու պարտավոր ես դուրս գալ և խաղալ՝ անկախ ամեն ինչից։ Երկրորդ խաղակեսում արդեն շատ ավելի հեշտ էր, բայց այդ հաղթանակը մեզ շատ թանկ արժեցավ։ Թիմն ամեն ինչ տվեց հաղթանակի համար։

Երբ հնչեց եզրափակիչ սուլիչը, թիմակիցներիցս շատերը տեսան, որ ես հուզմունքից արտասվում էի, շնորհավորեցին հաղթանակի կապակցությամբ։ Բայց դա տևեց մոտ երկու րոպե։ Կարծում եմ՝ լիովին նորմալ է, երբ մարդը կարողանում է արտահայտել իր զգացմունքները»,- Նոբել Առուստամյանի հետ հարցազրույցում ասել է 26-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդան» ֆրանսիական «Լիլին» 1։0 հաշվով հաղթել էր Եվրոպա լիգայի 4-րդ տուրում։

Նաիր Թիկնիզյանն այս տարվա ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որը 1,7 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։ Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը սերբական ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում ու կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։