Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները

Լուրեր

30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է պնդումները, որ երկրի ՀՕՊ համակարգերը խոցելի են այս շաբաթվա սկզբին Անկարայի մոտ անհայտ անօդաչու թռչող սարքի խոցումից հետո՝ նշելով, որ միջադեպը հաջողությամբ կարգավորվել է, և որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան զգուշացվել են Սև ծովում անվտանգությանը սպառնացող գործողությունների մասին, գրում է Turkish minute-ը:

Գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական, կոնտր-ադմիրալ Զեքի Աքթյուրքը նշել է, որ Թուրքիայի ՀՕՊ կարողությունների թերությունների մասին մեղադրանքները «չեն արտացոլում իրականությունը»։

«Անօդաչու թռչող սարքի հետ կապված գործընթացը հաջողությամբ ավարտվել է։ Մեր ՀՕՊ համակարգի խոցելիության մասին պնդումներն անհիմն են»,- հայտարարել է Աքթյուրքը։

Անօդաչու թռչող սարքը խոցվել է դեկտեմբերի 15-ին՝ Անկարայի Էլմադաղ շրջանի և հարևան Չանկիրի նահանգի միջև։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սարքը «դուրս է եկել վերահսկողությունից» Սև ծովից Թուրքիայի օդային տարածքին մոտենալուց հետո և ոչնչացվել է «բնակեցված տարածքից դուրս անվտանգ տարածքում»։

Աքթյուրքի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Սև ծովից Թուրքիայի օդային տարածքին մոտենալիս, ինչը հանգեցրել է նույնականացման և հետևման ընթացակարգերի անհապաղ ակտիվացմանը՝ համաձայն օպերատիվ արձանագրությունների։ Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքի ցածր բարձրությունը, արագությունը և փոքր չափսերը դժվարացնում էին հայտնաբերումը, ինչը պահանջում էր տվյալների խաչաձև ստուգում բազմաթիվ համակարգերից, այդ թվում՝ ռադարից, էլեկտրաօպտիկական սենսորներից, էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումներից և վաղ նախազգուշացման միջոցներից։ Աքթյուրքի խոսքով՝ գնահատումներից հետո, երբ ցույց է տրվել, որ անօդաչու թռչող սարքը վերահսկողությունից դուրս է, թուրքական կործանիչները հետևել  և խոցել են այն վերահսկվող միջամտության միջոցով՝ ընտրված վայրում՝ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ավիացիայի համար ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։

Աքթյուրքը հավելել է, որ անօդաչու թռչող սարքը բախման ժամանակ մասնատվել է փոքր բեկորների, ինչը բարդացրել է անվնաս մնացորդները վերականգնելու և դրա ծագումը պարզելու աշխատանքները։ Նախարարության ներկայացուցիչը չի բացահայտել, թե ով է շահագործել անօդաչու թռչող սարքը կամ ինչպես է այն կարողացել այդքան խորը ներթափանցել Թուրքիայի օդային տարածք, նախքան խափանվելը։

«Հայտնաբերման, նույնականացման և արձագանքման գործընթացները պարբերաբար վերանայվում են՝ հիմնվելով քաղված դասերի վրա, իսկ գործառնական ընթացակարգերն ու տեխնիկական հնարավորությունները անընդհատ կատարելագործվում են։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող պատերազմի պատճառով երկու կողմերին էլ զգուշացվել է ավելի մեծ զգուշություն ցուցաբերել այն գործողությունների նկատմամբ, որոնք կարող են բացասաբար ազդել Սև ծովում անվտանգության վրա»,- ասել է նա։

Այս միջադեպը տեղի է ունեցել Սև ծովում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմի հետ կապված լարվածության աճի ֆոնին, որտեղ Անկարան բազմիցս զգուշացրել է հետևանքների մասին։ Անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը սրել է Թուրքիայի օդային պաշտպանության անվտանգության նկատմամբ քննադատությունը, մասնավորապես, այն պատճառով, որ ընդդիմադիր օրենսդիրներն ու անվտանգության ոլորտի վերլուծաբանները կասկածի տակ են դնում, թե ինչու անօդաչուի թռիչքը չի խափանվել ավելի վաղ։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը խորհրդարանական հետաքննություն է ներկայացրել՝ անօդաչուի թռիչքի հետագծի, հայտնաբերման ժամանակացույցի և այն մասին՝ արդյո՞ք խափանման բոլոր հնարավորությունները ժամանակին են կիրառվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի