Թուրքիան հայտարարել է, որ Սև ծովի վրա խոցել է անկառավարելի դարձած անօդաչու թռչող սարք

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

Թուրքական զինուժը երկուշաբթի խոցել է մի անօդաչու թռչող սարք, որն անվերահսկելի վիճակում է եղել և մոտեցել երկրի օդային տարածքին Սև ծովից։ Սարքը «հայտնաբերվել և հետևվել է որպես սովորական ընթացակարգերի մաս» և նույնականացվել է որպես «անօդաչու թռչող սարք, որը կորցրել է վերահսկողությունը», ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Թուրքիան F-16 կործանիչներ է օգտագործել և «բացասական հետևանքներից խուսափելու համար անօդաչու թռչող սարքը խփվել  է բնակեցված տարածքից դուրս՝ անվտանգ տարածքում»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը զգուշացրել էր, որ Սև ծովը չի կարող դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «բախման գոտի», վերջին շաբաթներին տարածաշրջանում նավերի վրա մի քանի հարվածներից հետո։

Ուրբաթ օրը թուրքական նավ էր վնասվել Ուկրաինայի Օդեսա նավահանգստային քաղաքի մոտակայքում ռուսական ավիահարվածի հետևանքով, ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Էրդողանը խոսել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքիայի առաջնորդը նախկինում բողոքել էր Սև ծովում «մտահոգիչ սրացման» մասին, այն բանից հետո, երբ Ուկրաինան հայտարարել էր թուրքական ափերի մոտ Ռուսաստանի հետ կապված տանկերների վրա հարձակումների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի