Մալխաս Ամոյանը հաղթել է UWW-ի «Տարվա վերադարձ» անվանակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) «Տարվա վերադարձ» անվանակարգի հաղթող, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Ամոյանը բարդ ճանապարհի վրա էր հայտնվել 2021 թվականին Օսլոյում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո կրկին ԱԱ-ի ոսկին նվաճելու համար։ 72 կգ քաշային կարգից տեղափոխվելով 77 կգ՝ նա բախվեց դժվարությունների։ 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնություններում, ինչպես նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերում նրան մեկ քայլ բաժանեց իր նպատակից՝ բավարարվելով երեք անընդմեջ բրոնզե մեդալներով։

Բայց 2025 թվականն այլ էր։ 26-ամյա ըմբիշը ցուցադրեց, թերևս, ամենատպավորիչ հունահռոմեական ելույթը Զագրեբի աշխարհի առաջնությունում՝ նվաճելով իր երկրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Նա անսպասելորեն 9:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ գործող օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակայի (Ճապոնիա) նկատմամբ»,- նշված է UWW-ի հաղորդագրության մեջ։

«Ես աշխարհի չեմպիոն դարձա 72 կգ քաշային կարգում, բայց, իսկապես, ուզում էի ոսկե մեդալ նվաճել 77 կգ-ում։ Երկու տարի պայքարել եմ վնասվածքների դեմ, ամեն բան չէ, որ ստացվում էր։ Սակայն ուրախ եմ, որ աշխարհի առաջնությունում պատրաստ էի ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկապես ու ֆունկցիոնալ առումով։ Աստծո շնորհիվ կարողացա հաղթանակ տանել ու դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն»,- ասել է Մալխաս Ամոյանը։

Հիշեցնենք, որ այս տարի Մալխաս Ամոյանը դարձել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ու հաղթել Վարշավայում կայացած Poland Open մրցաշարում։ Պաշտոնական մրցումներում 26-ամյա ըմբիշը պարտություն չունի 2025 թվականին։