Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ադրբեջանական լրտավամիջոցների տվյալներով՝ «պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» վերաբերյալ քրեական գործով հավաքված նյութերի հիման վրա որոշում է կայացվել մեղադրանք առաջադրել Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովին։ Աբասովը 1992 թվականից եղել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ։ 2006 թվականին հրաժարական տալուց հետո նա տեղափոխվել է Ռուսաստան։

Նշվում է, թե  այս ժամանակահատվածում Աբասովը, օգտագործելով տարբեր անօրինական մեթոդներ, զբաղվել է դիվերսիոն գործունեությամբ, որի նպատակն էր վերահսկողություն հաստատել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կառույցների նկատմամբ։ Նա 2012 թվականին ստեղծված և բոլորին որպես «Միլիարդատերերի միություն» հայտնի Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության հիմնադիրն ու ղեկավարն էր։

Ըստ կառավարամետ լրատվամիջոցների՝ դեռևս 2012 թվականից տեղեկություններ էին շրջանառվում, որ «Միլիարդատերերի միության» ստեղծումն ուղղված էր Ադրբեջանի քաղաքական գործընթացներին միջամտելուն: Ըստ գործի նյութերի՝ տարբեր ուղիներով Ադրբեջան փոխանցված միջոցները, այդ գործարքների աուդիո և վիդեո ձայնագրությունները և այդ ժամանակ գործընթացի մասնակիցներին տրված խոստումները, ինչպես նաև արտերկրում կայացած հանդիպումները և Ադրբեջանում սահմանադրական պետական ​​իշխանության բռնի զավթման ծրագրերի վերաբերյալ առգրավված նյութերը ներառվել են քրեական գործի մեջ և լայնորեն ներկայացվելու են բաց դատական ​​նիստում։

Ադրբեջանում վերջին օրերին  այս գործով ձերբակալվել են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության  նախագահ Ալի Քերիմլին, նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը, մի քանի այլ կուսակցական պաշտոնյաներ և Գեդաբեյի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Սալեհ Ռուստամովը։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 2 ամիս 15 օր ժամկետով կալանավորել է Ալի Քերիմլիին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևն էլ տնային կալանքի տակ է և մեղադրվում է իշխանության բռնի զավթման ու պետական դավաճանության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի