Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նոր զովք» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
– արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները պաշտպանիչ տուփի մեջ չեն եղել, ինչը չի կանխել մասնիկների թափվելու հավանականությունը,
– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, իսկ նախամուտքի, լվացարանին հարակից հատվածի և պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել։
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

