Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազում ռուսական կորուստները, հնարավոր է, գերազանցել են 500 հազարը։ Այս մասին են վկայում BBC-ի ռուսական ծառայության, «Մեդիազոնայի» լրագրողների և կամավորների խմբի համատեղ հաշվարկները։ Վերջին տվյալները հրապարակվել են հոկտեմբերի 30-ին, գրում է DW-ն։

Անուն առ անուն հայտնի է Ռուսաստանի զինված ուժերի 285,023 զոհված զինծառայողի ինքնություն։

BBC-ի տվյալներով՝ բաց աղբյուրների հիման վրա անուն առ անուն հաստատված զոհված ռուսաստանցի զինծառայողները կազմում են ռուսական բանակի իրական կորուստների 45-55 տոկոսը, այն ռազմական փորձագետների գնահատմամբ,  կարող է կազմել 518, 224-ից մինչև 663 384 մարդ։

Եթե այս թվերին ավելացնել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ստորաբաժանումներում կռված և զոհված 21,000-23,500 անձանց, ինչպես նաև զոհված հյուսիսկորեացի զինծառայողների 2 304 հաստատված անունները, ապա ռուսամետ ուժերի ընդհանուր մարդկային կորուստները կարող են կազմել 541,528-ից մինչև 689,188 զինծառայող։

Ռուսաստանցի զինծառայողների զոհերի հաշվարկը բարդանում է հիմնականում այն պատճառով, որ նրանց մահվան մասին ոչ ամբողջական  տեղեկատվությունն է հասանելի հանրությանը։

«Մեդիազոնա»-ի և BBC-ի ռուսական ծառայության լրագրողները կամավորների խմբի հետ միասին 2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրվանից, հաշվարկում են ռուս զինծառայողների զոհվելու մասին հաղորդումները, որոնք հրապարակվում են լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում և պետական մարմինների կայքերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի