Ադրբեջանում հեղաշրջման գործով ձերբակալվել են ընդդիմության ղեկավարն ու այլ գործիչներ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Ադրբեջանում վերջին երկու օրերին ձերբակալվել են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության  նախագահ Ալի Քերիմլին, նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը, մի քանի այլ կուսակցական պաշտոնյաներ և Գեդաբեյի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Սալեհ Ռուստամովը։ Միաժամանակ, լուրեր են տարածվել Թուրքիայում Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլիի ձերբակալման և Ադրբեջան հնարավոր արտաքսման մասին։ Այս զարգացումների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները դեռևս պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Նոյեմբերի 29-ի երեկոյան լուրեր են տարածվել Ալի Քերիմլիի ձերբակալության մասին։ Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները խուզարկել են նրա բնակարանը, սակայն ձերբակալության վերաբերյալ որևէ պաշտոնական բացատրություն չի տրվել։ Կառավարամետ լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ խուզարկությունը կապված է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի հետ, որը հոկտեմբերին դատապարտվել է չորս ամսվա տնային կալանքի՝ «պետական ​​դավաճանության» և «իշխանության բռնի զավթման» մեղադրանքներով։

Այսօր էլ արդեն ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ):

Ավելի վաղ Բաքվում բացահայտել էին Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի՝ ՌԴ-ի միջոցով հեղաշրջման ծրագրի հետ կապված 50 անձանց գաղտնի ցուցակում առկա ընդդիմադիր գործիչներին։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկված ընդդիմադիր գործիչներից մեկն Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին է, մյուսը՝ Ազգային խորհրդի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին։ Ըստ իշխանական ԶԼՄ-ների՝ Քերիմլիի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Մեհդիևի նամակը։

Քերիմլիից բացի՝ ձերբակալվել է նաև «Ժողովրդական ճակատ»-ի նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը, նրա տունը նույնպես խուզարկվել է։ Ձերբակալվածների թվում են՝ Ալի Քերիմլիի օգնական Ֆաիգ Ամիրլին (հետագայում ազատ է արձակվել), քաղաքական գործչի վարորդ Ռուսլան Ամիրլին (հետագայում ազատ է արձակվել) և կուսակցության Սաբունչիի շրջանի մասնաճյուղի նախագահ Ֆարիզ Ալիզադեն։ Կուսակցությունը հայտարարել է, որ այս իրադարձությունները զուտ քաղաքական բնույթի են։

«Ալի Քերիմլիի ձերբակալությունը քաղաքականապես մոտիվացված է։ Սա իշխանությունների կողմից վերջին անկախ քաղաքական ուժը ոչնչացնելու և ժողովրդի պայքարը ժողովրդավարության համար ճնշելու փորձ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունը պահանջել է բոլոր ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումը և կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա։

Նոյեմբերի 29-ին Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նաև Գադաբեյի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Սալեհ Ռուստամովին։ 2019 թվականին նա դատապարտվել էր  յոթ տարի և երեք ամիս ժամկետով ազատազրկման՝ Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրական գործունեության և «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը ֆինանսավորելու մեղադրանքով։ Նա ազատ է արձակվել նախագահական համաներմամբ 2022 թվականին։

Ռուստամովը ՌԴ քաղաքացի է և ապրում է այնտեղ իր ընտանիքի հետ։ Նա նոյեմբերի 19-ին ժամանել է Ադրբեջան՝ իր զարմուհու հուղարկավորությանը մասնակցելու համար, սակայն մեկնելիս պարզվել է, որ իրեն արգելված է լքել երկիրը։

Նոյեմբերի 30-ի գիշերն էլ Ստամբուլում ձերբակալվել է Դեմոկրատական ​​ուժերի ազգային խորհրդի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին: Նա հայտարարել է, որ ոստիկանությունը եկել է իր վարձակալած բնակարան և տարել իրեն ու որդուն։ Հաջիբեյլին ընդգծել է, որ առանց վիզայի Թուրքիայում մնալու 90-օրյա ժամկետը դեռ չի լրացել, և ինքն ունի գործող երկամյա բնակության թույլտվություն։ Նա պնդում է, որ իրեն ձերբակալել են Ադրբեջանի իշխանությունների դիմումով։

«Ժողովրդական ճակատ» կուսակցության նախկին անդամ Ֆուադ Գահրամանլին, որը ներկայում արտերկրում է բնակվում, հայտնել է, որ Հաջիբեյլին նոյեմբերի 30-ի առավոտյան տեղափոխվել է Արնավութքյոյի արտաքսման կենտրոն, և նրա հետ որևէ կապ չկա։ Նա նշել է, որ մեծ է հավանականությունը, որ նա անմիջապես կարտաքսվի Ադրբեջան և հետագայում հարցաքննվի Ալի Քերիմլիի գործով։

Նոյեմբերի 30-ին Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն որպես վկա, նրա տունը խուզարկվել է։ Նա հայտարարել է, որ կառավարամետ լրատվամիջոցների կողմից շրջանառվող «փաստաթղթերը», որոնք, իբր, կապում են ընդդիմությանը Ռամիզ Մեհդիևի գործի հետ, «հորինված» են, իսկ Ալի Քերիմլիի և Գյուլթեքին Հաջիբեյլիի դեմ մեղադրանքները՝ անհիմն։ Հասանլին նաև նշել է, որ ծրագրել էր նոյեմբերի 7-ին թռչել Դուբայ, բայց բախվել է ճանապարհորդության արգելքի։ Նախօրեին ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները նշել էին, որ Ջամիլ Հասանլին, փորձել է կնոջ հետ լքել Ադրբեջանը՝ դա բնութագրելով որպես փախուստ։

Ադրբեջանում ներկայում «Ժողովրդական ճակատ» կուսակցության ավելի քան 20 անդամ կա, որոնք բանտարկված են տարբեր մեղադրանքներով։

Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները նպատակային արշավ են իրականացնում բոլոր անկախ քաղաքական ուժերը վերացնելու համար։ Ալի Քերիմլիի և այլ ակտիվիստների ձերբակալությունները դիտվում են որպես կուսակցության քաղաքական գործունեությունը վերջնականապես կաթվածահար անելու փորձ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի