Բաքվում բացահայտել են Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի՝ հեղաշրջման ծրագրի հետ կապված 50 անձանց գաղտնի ցուցակում առկա ընդդիմադիր գործիչներին

Լուրեր

23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
Բոլորը

Ռուսաստանին ուղղված հեղաշրջման ծրագրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի նամակի (այն ոչ իշխանական տարբեր շրջանակներ բնութագրում են ոչ հավաստի) բացահայտումից հետո քննարկման հիմնական թեման դարձել է Մեհդիևի կողմից ծրագրված, այսպես կոչված, 50 անդամից բաղկացած «պետական ​​խորհրդի» կազմը։ Այս մասին գրում են ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները։

Իր նամակում Ռամիզ Մեհդիևը, իբր, նշել է, թե իշխանության երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների վերահսկողությունը կիրականացնի «պետական ​​խորհուրդը», որը բաղկացած է 50 անդամից՝ փորձառու պետական ​​պաշտոնյաներ, տնտեսագետներ, իրավաբաններ, գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ։ Հաղորդվում է, որ Մեհդիևը նախապես նույնականացրել է այս 50 անձանց, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների։ Թեև Մեհդիևի թիմի 50 անդամների ամբողջական ցուցակը դեռևս անհայտ է, Teleqraf լրատվական գործակալությունը ներկայացրել է «պետական ​​խորհրդին» միանալու համար նախատեսված ընդդիմության երկու ներկայացուցիչների ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկված ընդդիմադիր գործիչներից մեկը Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին է, մյուսը՝ Ազգային խորհրդի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին։

Ըստ իշխանական աղբյուրի՝ հայտնի է, որ դեռևս 1990-ականների երկրորդ կեսին՝ Աբուլֆազ Էլչիբեյի կենդանության օրոք, Ալի Քերիմլին դավաճանել է նրան և հայտնվել Ռամիզ Մեհդիևի «հովանու» ներքո՝ երկար տարիներ գործելով նրա հրահանգներով։ 2019 թվականին Մեհդիևի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացումից հետո Ալի Քերիմլին անհետացել է օրակարգից, և դադարեցվել են հանրահավաքներն ու պիկետները, ինչը, ըստ աղբյուրի, ներկայացվածի հիմնական ապացույցներից մեկն է։ Աղբյուրը պնդում է, որ Ռամիզ Մեհդիևի և Ալի Քերիմլիի միջև գաղտնի կապ է եղել, որի միջոցով համակարգվել է ընդդիմության գործունեությունը։ Ենթադրվում է, որ այդ կապը հաստատողը նախագահի աշխատակազմի նախկին բաժնի վարիչ Ալի Հասանովն է եղել։

Teleqraf-ի տվյալներով՝ 2000-ականների սկզբին Ալի Հասանովը հանդիպել է Ալի Քերիմլիի հետ Գանջլիկ մետրոյի կայարանի մոտ գտնվող ռեստորանում։ Այս հանդիպման ժամանակ ուրվագծվել են ապագա համագործակցության ուրվագծերը։ Ավելի ուշ Ալի Հասանովը, վստահելի անձի միջոցով, Ռամիզ Մեհդիևի հրամաններն ու հրահանգները փոխանցել է նրան։ Պնդվում է, թե Ալի Քերիմլիին օրակարգում պահելով՝ Ռամիզ Մեհդիևը և Ալի Հասանովը ստեղծել են տպավորություն, որ նա «իրական սպառնալիք է կառավարության համար», և որ «նրանք կանխում են այդ սպառնալիքը»՝ այդպիսով փորձելով պահպանել իրենց պաշտոնները։ Ալի Քերիմլին, հետևելով Ռամիզ Մեհդիևի հրահանգներին, ստացել է քաղաքական և այլ արտոնություններ՝ որպես «գլխավոր ընդդիմություն»։ Ըստ երևույթին, հրապարակման համաձայն, Մեհդիևը մտադիր է եղել նրան նոր առաքելություն տալ հեղաշրջման ծրագրում։

Գյուլթեքին Հաջիբեյլիի «պետական ​​խորհրդում» ընդգրկվելն այլ նպատակներ է ունեցել։ Աղբյուրը հայտնել է, թե Հաջիբեյլին, որը կապեր ունի տարբեր արևմտյան շրջանակների հետ և աջակցություն է ստանում, նախատեսված էր նաև Արևմուտքի կողմից հնարավոր հեղաշրջման փորձին աջակցելու համար։

Նաև նշվում է, որ Գյուլթեքին Հաջիբեյլիի կապը Ռամիզ Մեհդիևի հետ սկսվել է դեռևս նրա՝ խորհրդարանի անդամ լինելու տարիներին։ Պնդվում է, որ երբ Հաջիբեյլին չի կարողացել տեղ ստանալ խորհրդարանում, Մեհդիևի հրահանգները դեր են խաղացել նրա ապստամբության մեջ այն կառավարության դեմ, որին նա մի ժամանակ պաշտպանում էր, ինչպես նաև Ալի Քերիմլիի հետ նրա համագործակցության հարցում։ Աղբյուրը բացահայտել է մեկ այլ կարևոր մանրամասն. Ռամիզ Մեհդիևը կարևոր է համարել, որ «պետական ​​խորհրդում» մասնակցություն ունենան բոլոր տարածաշրջանային պետություններին մոտ կանգնած անձինք՝ հավատալով, որ դա կապահովի այդ երկրների հավատարմությունը։ Ակնկալվում է, որ այդ անձանց անունները շուտով կհրապարակվեն։

Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնի է դարձել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում  օրենքի խախտումների հետ կապված հարուցված քրեական գործերով հարցաքննված հիմնական անձանց ցանկը։ Նշվում է, որ ակադեմիայի ներկայիս և նախկին նախագահներ Իսա Հաբիբբեյլին, Ռամիզ Մեհդիևը և Ակիֆ Ալիզադեն տարբեր ժամանակներում հարցաքննվել են քննչական մարմինների կողմից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հրապարակել էին Ադրբեջանում հեղաշրջման կազմակերպման հետ կապված նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհդիևի նամակը ՌԴ-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի