Ադրբեջանական աղբյուրները հրապարակել են Ադրբեջանում հեղաշրջման կազմակերպման հետ կապված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի նամակը ՌԴ-ին

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված, որը տնային կալանքի տակ է և մեղադրվում է իշխանության բռնի զավթման փորձի ու պետական դավաճանության մեջ, ադրբեջանական լրատվամիջոցները նոր տեղեկություններ են հաղորդել։ Մասնավորապես՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Ռամիզ Մեհդիևը մտադիր է եղել երկրում հեղաշրջում իրականացնել, այդ նպատակով նամակ է ուղարկել Ռուսաստանի որոշ գերատեսչությունների ղեկավարներին։

Հաղորդվում է, թե այդ նամակը հայտնվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ, որը հրապարակում են լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ չնայած որոշները պնդում էին, որ նման նամակ գոյություն չունի և չէին հավատում դրա իսկությանը, «ներկայացված ապացույցները ցույց են տալիս, որ Ռամիզ Մեհդիևն իսկապես մոլորեցնող ծրագրեր է ունեցել Ադրբեջանում օտարերկրյա պետության աջակցությամբ հեղաշրջում իրականացնելու համար»։

   

Հավելենք, որ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Ռամիզ Մեհդիևը ծրագրել է նախագահ Իլհամ Ալիևի սպանությունը։ Ադրբեջանի նախագահական օդանավի փոխարեն, սակայն, խոցվել է AZAL-ի ինքնաթիռը։ Դրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Մեհդիևը փորձել է ՌԴ-ի աջակցությամբ հեղաշրջում պատրաստել։

Ավելի վաղ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում էր կայացրել Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Դատարանը, բավարարելով Ռամիզ Մեհդիևի նկատմամբ առանձնապես ծանր քրեական հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել 4 ամիս ժամկետով տնային կալանքը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի