Երկրպագուներն անկարգություններ են սարքել Հնդկաստանում Մեսիի արձանի բացման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում երկրպագուներն անկարգություններ են սարքել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի արձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, հաղորդում է The Guardian-ը։

Դեկտեմբերի 12-ին «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու իր 20-մետրանոց արձանի բացմանը։

38-ամյա Մեսին 70 հազար հանդիսական տեղավորող «Սոլթ Լեյք» ստադիոնից արարողությանը հետևել է տեսակապի միջոցով։ Նա թիկնապահների ուղեկցությամբ շրջել է խաղադաշտում, ողջունել երկրպագուներին ու շուրջ 20 րոպե անց հեռացել ստադիոնից։ Դա դուր չի եկել տոմս գնած բազմաթիվ երկրպագուների, որոնք չեն հասցրել վայելել իրենց կուռքի հետ հանդիպումը։ Ֆանատները սկսել են շշեր նետել խաղադաշտ ու վնասել են ստադիոնի գույքը։

Կալկաթայում Մեսիի արձանը տեղադրվել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանի հարևանությամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիոնել Մեսին առաջին անգամ դարձել էր MLS-ի չեմպիոն ու երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ (MVP)։ MLS-ի ավարտված մրցաշրջանում արգենտինացին մասնակցել էր 34 հանդիպման, դարձել 35 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ։