Ադամանդների գործով Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ինչո՞ւ դադարեցվեց․ ՔԿ-ից մանրամասնում են

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

Factor TV-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են՝ ինչ հիմքով է դադարեցվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։

Հիշեցնենք՝ նրա անունը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունների հետ միասին, հայտնվել էր Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության փաստաթղթերում։ Կճոյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման համար։ Ըստ քննության նյութերի` գործարար Աշոտ Սուքիասյանը, նախնական համաձայնության գալով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, գործարար Փայլակ Հայրապետյանին ներկայացրել էր Աֆրիկայում իբր իրենց պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու առաջարկ։ Գործարարն ունեզրկվել է, իսկ նրանից ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին։

Կճոյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր դեռևս 2021-ի դեկտեմբերի 17-ին։ Բացի այդ, ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ նշված քրեական վարույթով ներկայումս որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում։ Առաջնորդական փոխանորդի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

2020-ին նշված քրեական գործի վերաբերյալ Ազգային անվտանգության հաղորդագրության մեջ նշված էր, որ «հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին (Աշոտ Սուքիասյանին-խմբ․) ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել»: Այս մասով նույնիսկ ձայնագրություն կա հրապարակված։

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ այս մասով հայցվող տեղեկատվությանը չի կարող տրամադրվել՝ հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ պարունակելու պատճառաբանությամբ։

Ավելի վաղ Factor TV-ն հայտնել է նաև, որ Կճոյանին այս ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2024-ի աշնանը, սակայն Կճոյանին մեղադրանք է ներկայացվել մոտ 10 ամիս անց՝ այն ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր եկեղեցու վերնախավի դեմ արշավը։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Կճոյանը Արարատյան հայրապետական թեմից գումար է կանխիկացրել, ապա, ամիսներ անց տուն գնել։

Եվգենյա Համբարձումյան