Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը 

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկսպոս Կճոյանին, որն օրերս ի թիվս այլ  բարձրաստիճան հոգևորականների հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և միացել  կաթողիկոսի հեռացումը պահանջող հայտարարությանը,  այս ամռանը մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2024-ի աշնանը, սակայն Կճոյանին մեղադրանք է ներկայացվել մոտ 10 ամիս անց՝ այն ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր եկեղեցու վերնախավի դեմ արշավը։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Կճոյանը Արարատյան հայրապետական թեմից գումար է կանխիկացրել, ապա, ամիսներ անց տուն գնել։

Թե մեղադրանքի վերաբերյալ ինչ դիրքորոշում է հայտնել արքեպիսկոպոսը, մեզ հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ քննության առարկա գույքը գտնվում է Երևանի Սուրբ Աբգար թագավորի փողոցում։ Հայտնի է նաև, որ Կճոյանը համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել, այն մասին, որ թեմից կանխիկացված գումարը փոխանցվել է ծնողազուրկ երեխաների օգնության ֆոնդին։

Այս տունն, ի դեպ,  անցել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որով չի հիմնավորվել դրա ապօրինի լինելը։

Ավելի վաղ Factor. am-ը գրել էր, որ դեռևս 2012 թվականին Երևանի քաղաքապետարանն Արաբկիր վարչական շրջանում գտնվող տարածքը 49 տարով տրամադրել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։  Կճոյանը պետք է այս հատվածում հանգստի գոտի կազմակերպեր։  Այժմ Գլխավոր դատախազությունը հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցման պահանջ է ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ ամռանից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասին՝ նրան դիմելով ավազանի անունով և պահանջելով որ նա հեռանա։  Սրան զուգահեռ Քննչական կոմիտեն տարբեր վարույթների շրջանակներում բարձրաստիճան հոգևորականների ներգարվել է որպես մեղադրյալ։

Արաքս Մամուլյան