Խուզարկել են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քեռու և զարմուհու տները․ փաստաբան

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քեռու և զարմուհու տներում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Խուզարկությունները միաժամանակ են տեղի ունեցել, թույլ չեն տվել, որպեսզի փաստաբանների զանգահարեն։ Առգրավել են բոլոր հեռախոսներն ու համակարգիչները»,- նշեց նա։

Գործողությունները նախաքննական մարմինը կատարել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի հրապարակման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։

«Փաստացի այս գործով սրբազանը տուժող է, իրենք գործը քննում են այն կանխավարկածով, որ ինչ-որ մեկը խախտել է նրա անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Ինչի՞ են հարազատներին այդ նեղությունը պատճառում, ինչի՞ են հարազատներին ներքաշում այս ամենի մեջ։ Ակնհայտ է, որ դրա նպատակն է ճնշել Արշակ սրբազանին և նրա ընտանիքի անդամներին։ Ճնշելու նպատակն էլ այն է, որ Արշակ սրբազանը հետ կանգնի իր դիրքորոշումներից»,- նշեց Բաբայանը։

Առգրավել են ինչպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քեռու դստեր, այնպես էլ որդիների հեռախոսները։

Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքում հոկտեմբերի 25-ին։ Չնայած այժմ այն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար՝ տեսանյութերը տարածում են գտել և պահպանվել այլ ալիքներում։

Եվգենյա Համբարձումյան