Ֆորմուլա-1-ը նոր չեմպիոն ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Մաքլարենի» բրիտանացի ավտոարշավորդ Լանդո Նորիսը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը։

Մրցաշրջանի վերջին Մեծ մրցանակը կայացել է Աբու Դաբիում, որտեղ 26-ամյա Նորիսը գրավել է երրորդ տեղը, սակայն դա նրան չի խանգարել հաղթել ընդհանուր հաշվարկում։

Աբու Դաբիի Մեծ մրցանակում հաղթել է «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, որը երկրորդ տեղն է գրավել ընդհանուր հաշվարկում։ Ֆերստապենը Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նախորդ 4 տարիներին։

Ընդհանուր հաշվարկում երրորդ տեղը գրավել է «Մաքլարենի» մեկ այլ ներկայացուցիչ Օսկար Պիաստրին, որը երկրորդն էր Աբու Դաբիում։

Կոնստրուկտորների գավաթին արժանացել է «Մաքլարենը»։ Երկրորդ տեղը գրավել է «Մերսեդեսը», երրորդը՝ «Ռեդ Բուլը»։