ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Դուբայում մեկնարկած աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող էր Հայաստանի հավաքականի համար։ Եվս 3 հայ բռնցքամարտիկ հաղթահարել է մեկնարկային փուլի արգելքը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (67 կգ) ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին։ Բաչկովի մրցակիցը մի քանի անգամ նոկդաունում է հայտնվել, ինչից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։

67 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանին հաղթանակ է շնորհվել առանց պայքարի՝ մրցակցի չներկայանալու պատճառով:

Հաղթանակով է մեկնարկել նաև Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), որն առավելության է հասել կամերունցի Նգոնա Բրանդոնեի նկատմամբ։

Դեկտեմբերի 4-ին առաջին փուլի արգելքը հաղթահարել էին նաև Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցում է 14 բռնցքամարտիկով։ Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 13-ին, 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ։ Մրցանակային հիմնադրամը ռեկորդային 8 միլիոն դոլար է։ Աշխարհի չեմպիոնները կստանան 300 հազար դոլար, փոխչեմպիոնները՝ 150 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 75 հազար, իսկ 5-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները՝ 10 հազար։