Կուսակրոնության ուխտը խախտե՞լ եք. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 11:23
Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ
28.04.2026 | 11:19
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից
28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:12
Պռոշյանի ճանապարհին կրակոցներով սպանության գործն ուղարկվել է դատախազին
28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
Բոլորը

«Ասել եմ՝ ես չեմ, հանրությանը ի՞նչ ձևով պետք է համոզեմ, հայտարարություն եմ արել, իմ տելեգրամյան ալիքում զետեղված է»,- Մայր Աթոռում Factor TV-ի՝ «ի վերջո, հայտնի տեսանյութում դու՞ք էիք, թե՝ ոչ» հարցին այսպես է պատասխանել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դիտարկմանը, որ արքեպիսկոպոսը կասկածի տակ էր դրել, թե տեսանյութը արհեստական բանականությամբ կարող է ստեղծված լինել, Խաչատրյանը պատասխանել է․
«Ես կասկածի տակ չեմ դրել, ես ասել եմ, որ ես մասնագիտական գիտելիքներ չունեմ գնահատելու համար՝ ինչպես է եղել։ Ես մի բան կարող եմ ասել, որ դա ինձ հետ առնչություն չունի։ Հիմա արհեստական բանականությամբ է եղել, կախարդական փայտիկով է եղել, ես չէ, որ պիտի ասեմ»,- ասել է դիվանապետը։
Հիշեցնենք, որ այսօր եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն է հրապարակվել, որում անդրադարձ է կատարվում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութին։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում դիվանապետը կասկածի տակ է դրել շրջանառվող գրության վավերականությունը։
Հարցին, թե արդյոք կա պառակտում բարձրաստիճան հոգևորականների մեջ, քանի որ որոշ հոգևորականներ, թեմի առաջնորդներ մասնակցում են Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց․ «Կան դրսևորումներ, որոնց վերաբերյալ Եկեղեցին իր դիրքորոշումը արտահայտել է և կշարունակի արտահայտել համարժեքորեն։ Եթե կան կանոնական խախտումներ, զեղծումներ, զեղծարարություններ, դրանք համարժեք արձագանքներ կստանան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան