Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Արմինե Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Արմինե Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը, տեղեկանալով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից իր ծանոթի օգտին կայացված ոչ բարենպաստ վճռի մասին, պատրաստակամություն է հայտնել ստանձնել նրա շահերի ներկայացումը և բողոքարկել վճիռը։ Վճիռը բեկանելու համար փաստաբանը դիմում է ներկայացրել իրավասու դատարան և, տեղեկանալով, որ գործը վարույթ է ընդունել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող դատական իշխանության ներկայացուցիչը, իր ծանոթի օգտին վճիռ կայացնելու խնդրանքով դիմել է նրան: Վերջինս, խոստանալով կայացնել ակնկալվող ելքով դատական ակտը, դրա դիմաց պահանջել է 3.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին փաստաբանն իրենց ընդհանուր ծանոթի միջոցով տեղեկացրել է հիշյալ անձին, ով ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն համաձայնվել է տալ 2.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Դրանից հետո փաստաբանը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելով դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, 2025 թվականի ապրիլին դստեր միջոցով նշված անձից ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 2.000.000 ՀՀ դրամը։

Միաժամանակ փաստաբանը, իր և հանցակիցների հանցավոր գործողությունները քողարկելու դիտավորությամբ, հետին ամսաթվով կազմել և կաշառք տվողին է ներկայացրել «իրավաբանական ծառայությունների մատուցման» վերաբերյալ ձևական պայմանագիր՝ այդ կերպ փորձելով օրինական տեսք հաղորդել նկարագրված հանցավոր արարքներին, որից հետո դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից կայացված վճռով չեղյալ է ճանաչվել Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճիռը:

Դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով, իսկ կաշառքի օժանդակություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ փաստաբանը մեղադրանքը չի ընդունում։

Ապա հայտնել էինք, որ  Արմինե Հարությունյանը մեղադրվում է նաև ուսանողներից կաշառք ստանալու մեջ