Փաշինյանն ուզում է «մաքրել» քաղաքական դաշտը. ով է լինելու թիրախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
Բոլորը

Ընտրություններին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը, առանց անուններ տալու և փաստեր ներկայացնելու, հայտարարում է քաղաքական դաշտից որոշ գործիչների հեռացնելու անհրաժեշտության մասին։

Ի՞նչ մեթոդներով են որոշելու՝ որ նախկին ղեկավարներն են իրենց կառավարմամբ Հայաստանը թակարդի մեջ գցել, վարչապետը ճեպազրույցում չբացահայտեց, հստակեցնող հարցեր հնչեցնելու հնարավորություն էլ չկար։ ԲՏԱ նախարար, ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանը կիսում է քաղաքական ղեկավարի դիրքորոշումը։ Իսկ ինչո՞ւ ընտրություններից հետո հեռացնել, այլ ոչ թե մինչ ընտրությունները, եթե այդպիսի քաղաքական ուժեր կան։

Մինչ Հայաստանում իշխանության ներկայացուցիչները հայտարարում են ընտրություններից հետո քաղաքական դաշտը մաքրելու անհրաժեշտության մասին, հետխորհրդային մեկ այլ երկրում՝ Մոլդովայում, օրինակ, շատ ավելի կտրուկ միջոցների են դիմում։ Այս տարվա սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ Մոլդովայի իշխանություններն ընդդիմադիր երկու ուժերի մասնակցությունն արգելեցին։ Երկրի ԿԸՀ-ն «Մեծ Մոլդովա» կուսակցության գրանցումը չեղարկեց «անօրինական ֆինանսավորման կասկածանքով», իսկ «Մոլդովայի սիրտ» կուսակցությունը պայքարից հեռացվեց Քիշնևի քաղաքային դատարանի որոշմամբ։ Երկու դեպքում էլ հիմնավորումն այն էր, որ այդ ուժերը սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ։ Եթե Հայաստանում էլ կան խոցելի կուսակցություններ, ապա ինչո՞ւ են դրանք հեռացվելու 2026-ից հետո։

Փաշինյանին հակադարձում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ Փաշինյանը քաղաքական դաշտի մաքրումը պետք է սկսի հենց իրենից, քանի որ, ըստ Մինասյանի, Փաշինյանը և՛ նախկին է, և՛ ՀՀ-ն գցել է թակարդը՝ իր որոշումներով։

Փաշինյանը նոյեմբերի 12-ին պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում, մատնացույց անելով ընդդիմադիրների դատարկ աթոռները, հայտարարել էր, թե նրանց շարքերում ազդեցության գործակալներ կան։ Արդյո՞ք ՀՅԴ-ում կուսակցության գործունեության արգելման վտանգ տեսնում են։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Արևմուտքը չի ցանկանում ընտրություններով Հայաստանը զիջել Ռուսաստանին, այն է՝ թույլ տալ, որ բացահայտ ռուսական կողմնորոշում ունեցողները գան իշխանության։ Ըստ Բադալյանի՝  Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությունում արված հայտարարությունը բխում է այդ տրամաբանությունից։ Քաղտեխնոլոգը չի բացառում Մոլդովայի սցենարը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մոլդովական տարբերակով Հայաստանի քաղաքական դաշտից որոշ ուժերի հեռացնելն անհրաժեշտություն է համարում։

Արմեն Բադալյանի կարծիքով՝ Փաշինյանի ելույթի ենթատեքստն այն է, որ ընտրություններից առաջ ինչ-որ ուժերի մասնակցություն կասեցվելու է, ինչը հակաժողովրդավարական մոտեցում է։ Իսկ ահա Ստյոպա Սաֆարյանը Փաշինյանի խոսույթից ենթադրում է, որ դա ընտրությունների միջոցով է լինելու, այլ ոչ թե նախապես։

Նշենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քաղաքական գնահատական չի տրվել անկախությունից ի վեր ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման շրջաններին։ Այս իրավիճակում հարց է՝ արդիական է նախկինների՞, թե՞ արդեն գործող իշխանության քաղաքականությանը գնահատական տալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան