Գաղտնալսե՞լ են Խաչատրյանի թիմին. ընտրակաշառքի գործը «Հաղթանակ» դաշինքում շինծու են համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
Բոլորը

Վաղարշապատի ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններին դաշինքի համայնքապետի թեկնածուն այսպես  է արձագանքում․ «Եթե մենք հաղթանակ տանեինք, ինձ թվում է՝ ամբողջ թիմով լինելու էինք կալանավայրերում»: Սևակ Խաչատրյանը բացառում է ընտրակաշառք վերցնելու դեպքերը։

Խուզարկություններից հետո 5 անձի մեղադրանք է առաջադրվել։   Հակակառուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ։ 

Կոմիտեից Factor TV-ին տեղեկացրին, որ մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Սևակ Խաչատրյանի խոսքով՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցողներից երեքին է ճանաչում, որոնցից երկուսը գործող ավագանու անդամներ են։ Ասում է՝ մյուս երկուսին չի ճանաչում, կարծում է՝ իրենց ձայն տվողներից են։ 

Այդ երկու անձանց շահերը պաշտպանում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ըստ նրա՝ Սևակ Խաչատրյանի հետ նվազագույն առնչություն ունեցող անձինք եղել են իրավապահ մարմինների օպերատիվ վերահսկողության տակ և գաղտնալսվել։ Փաստաբանը շեշտում է՝ կենցաղային խոսակցությունը վերածվել է քրեական վարույթի։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրյալներին կալանավորման միջնորդություն չի ներկայացրել։ 

Սևակ Խաչատրյանն ասում է՝ վերցնելու են ավագանու իրենց մանդատները։ 

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15,298 քվե, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը երկրորդ տեղում է՝ 10,051 քվեով: 

Նախնական տվյալներով՝ ավագանու 33 տեղերից ՔՊ-ն կունենա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12, «Մայր Հայաստան»-ը՝ 2։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել՝ առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան