Ռոբերտո Մարտինեսը և Բրունու Ֆերնանդեշը գովեստի խոսքեր են ասել Հայաստանի հավաքականի մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը և կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը նախախաղային ասուլիսում կարծիք են հայտնել Հայաստանի ազգային հավաքականի մասին, որի դեմ մրցելու են ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրում, հաղորդում է A Bola-ն։

Ռոբերտո Մարտինես․ «Նախորդ խաղից առաջ շատ եմ խոսել Հայաստանի հավաքականի մասին։ Մարդիկ չգիտեն, թե ինչ կարող է անել Հայաստանի հավաքականը։ Նոր գլխավոր մարզիչը շատ ժամանակ չի ունեցել թիմի հետ աշխատելու համար, բայց դա մի հավաքական է, որը փորձում է խաղալ կենտրոնական գոտիներով, խելացի է, ստեղծագործական կարողություն ունի։ Նրանք ունեն 5 պաշտպանով շատ պաշտպանողական խաղաոճ և ուժեղ միջին գիծ։ Նրանք շատ լավ խաղեր անցկացրին Իռլանդիայի դեմ։ Իռլանդիայի նկատմամբ հաղթանակը ցույց է տալիս Հայաստանի հավաքականի ուժը․ դա շատ մրցունակ թիմ է։ Մենք մեծապես հարգում ենք մրցակցին»,- ասել է իսպանացի մարզիչը։

Բրունու Ֆերնանդեշ․ «Մենք արդեն խաղացել ենք Հայաստանի հավաքականի դեմ։ Նրանք շատ արագ են, ունեն որակյալ կիսապաշտպանություն և ցուցադրում են շատ-շատ արգեսիվ ֆուտբոլ։ Գիտենք, որ կարող է բարդ հանդիպում ստացվել, բայց մենք պետք է կենտրոնանանք այն խնդիրների վրա, որոնք մենք ենք ստեղծելու մրցակցի համար։ Մենք Պորտուգալիան ենք և պետք է օգտագործենք մեր առավելությունն այնպես, որ մրցակցի ուժեղ կողմերն աննկատ մնան»,- նշել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը։

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։ 5-րդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 8 միավոր, Իռլանդիան՝ 7, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբի հետնապահն է և կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։