Անի Ամիրաղյանը՝ միջազգային մրցաշարի զուգախաղի հաղթող
Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանն ավարտել է մրցելույթն Անթալիայում անցկացվող ITF W15 միջազգային մրցաշարում։
Մենախաղի կիսաեզրափակիչում հայ թենիսիստուհին մրցել է Ռումինիան ներկայացնող Դիանա-Իոանա Սիմիոնեսկիի հետ ու առաջին սեթում պարտվելուց հետո հրաժարվել է պայքարից։
Զուգախաղում Ամիրաղյան-Ադա Կումրու (Թուրքիա) զույգը դարձել է մրցաշարի հաղթող՝ եզրափակիչում 2։0 (6։3, 6։2) հաշվով առավելության հասնելով Ալեքսանդրա Իրինա Անգել (Ռումինիա) – Մարիա Մասիանսկայա (Ռուսաստան) զույգի նկատմամբ, հաղորդում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մենախաղի պայքարում Անի Ամիրաղյանն ավելի վաղ հաղթել էր շվեյցարացի Անաիս Գաբրիելին, ռումինացի Բիանկա Բուլատին ու մրցաշարի առաջին համար, Վրաստանը ներկայացնող Սոֆիա Շապատավային։
