Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» առաջին պարտությունը կրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Չեխիայի գավաթակիր «Սիգմային» ու պարտվեց 1։2 հաշվով։

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց հյուրերի չեխ պաշտպան Ֆիլիպ Սլավիչեկը (տեսանյութ)։ Սկզբնամասում «Նոան» չէր կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, սակայն 21-րդ րոպեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը Նարդին Մուլահուսեյնովիչի գոլի շնորհիվ։ Բոսնիացի հարձակվողը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլ խփեց երրորդ խաղում անընդմեջ (տեսանյութ)։

24-րդ րոպեին չեխական ակումբը դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ գվինեացի կիսապաշտպան Աբդուլաե Սիլան (տեսանյութ)։

Այդ գոլից քիչ անց գլխավոր մրցավար Մոհամեդ Ուսման Ասլամը դադարեցրեց հանդիպումը 2 թիմերի երկրպագուների անկարգությունների պատճառով։ Հայ և չեխ երկրպագուները բախվել էին Հյուսիսային և Արևելյան տրիբունաների բաժանման հատվածում և տարբեր իրեր էին նետում միմյանց ուղղությամբ։ Շուրջ 6 րոպե անց խաղը շարունակվեց և մինչև ընդմիջում դարպասի նոր գրավում չարձանագրվեց։

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերի՝ խաղը փրկելու բոլոր փորձերն ապարդյուն էին։ «Նոան» այդպես էլ չկարողացավ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին և կրեց առաջին պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

3 խաղից հետո երևանյան ակումբն ունի 4 միավոր և ընթացիկ 15-րդ տեղում է։ «Սիգման» ևս միավորների քանակը հասցրեց 4-ի։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ 2 տուրերում «Նոան» 1։0 հաշվով հաղթել էր խորվաթական «Ռիեկային» ու ոչ-ոքի գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ (1։1): Լիգայի փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի նաև շոտլանդական «Աբերդինի» (նոյեմբերի 28), լեհական «Լեգիայի» (դեկտեմբերի 11) ու Կիևի «Դինամոյի» (դեկտեմբերի 18) հետ։