Վարչական ռեսուրսի չարաշահում Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես» դիտորդական առաքելություն

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել Վաղարշապատի ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։ Մեջբերում Ա․ Մեխակյանի ելույթից՝ «Համայնքի համար մեկ ֆինանսավորողը կառավարությունն է։ Այս պահին լրացուցիչ միջոցներով, որը համայնքի բյուջեի հետ ընդհանրապես կապ չունի, հրատապ ծրագրերի շրջանակներում վերջին 2 ամսվա ընթացքում 500 միլիոն դրամից ավել ներդրում է կատարվում Էջմիածին քաղաքում՝ մի շարք կարևորագույն փողոցներ ասֆալտապատելով, նաև կոյուղու ցանցը արդիականացնելով»։ (36։00 – 36։33 րոպեներ)

Ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ ՀՀ կառավարության կողմից քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված բյուջետային միջոցների ուղղումը Վաղարշապատ համայնքին և համապատասխան ոլորտներում ինտենսիվ աշխատանքների նախաձեռնումը չեն կարող այլ կերպ ընկալվել, քան վարչական ռեսուրսի չարաշահում՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում հանրային համակրանքը հօգուտ կառավարող քաղաքական ուժի ուղղելու և վերջինիս համար մրցակցային առավելություն ապահովելու նպատակով:

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Վաղարշապատի համայնքապետարանից ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ՝ Վաղարշապատ համայնքին կատարված հատկացումների հիմնավորվածության վերաբերյալ։

Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրականացնել ուսումնասիրություն և տալ գնահատական ՔՊ կողմից վարչական ռեսուրսների նման չարաշահման առնչությամբ։

Բանավեճի հղումը՝ այստեղ»։