Վարդան Ղուկասյանին քաղաքապետարանի հետևի մուտքով դուրս են բերել շենքից․ խորհրդական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.10.2025 | 15:17Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին քաղաքապետարանի հետևի մուտքով դուրս են բերել շենքից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց նրա խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

«Տարան, հետամուտքից տարան։ Ինչ-որ ապակի կոտրեցին ու դուրս բերեցին»,-նշեց Աղեկյանը։
Նշենք, որ քաղաքապետարանի շենքի մոտ այս պահին իրավիճակը լարված է, մեծ թվով ոստիկաններ են բերվել։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Եվգենյա Համբարձումյան