Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է ՀԷՑ-ի 5 աշխատակցի

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը
Նախօրեին մարզային բնակավայրերից մեկը վթարային անջատման հետևանքով հոսանքազրկվել էր ավելի քան 6 ժամով․ այս մասին գրառմամբ տեղեկացրել է ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ու հայտնել, որ միջադեպի համակողմանի վերլուծության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիմամբ աշխատանքից ազատվել է 5 անձ։

«Վթարի փաստի վերաբերյալ ՀԷՑ համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը (диспетчер) պատշաճ գրանցում չի կատարել գրանցամատյանում (անսալով մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի ակնհայտ ապօրինի ցուցումին) եւ սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել ՀԷՑ Կենտրոնական կարգավարական ծառայությանը։

Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել ՀԷՑ բարձր ղեկավարությանն ու Կենտրոնական կարգավարական ծառայությանը՝ ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ եւ երկու ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Իրավիճակի մանրակրկիտ համադրման, ինչպես նաեւ տվյալ հերթափոխի աշխատակիցների եւ պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացված գործողությունների եւ ձեռնարկված միջոցառումների համակողմանի վերլուծության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիմամբ աշխատանքից ազատվել են՝

— մասնաճյուղի Տնօրենի տեղակալ – գլխավոր ճարտարագետը,
— մասնաճյուղի Օպերատիվ կարգավարական ծառայության պետը,
— տվյալ ծառայության ավագ կարգավարը (հերթապահը),
— մասնաճուղի Էլ.ցանցերից մեկի պետը,
— տվյալ Էլ.ցանցի պետի տեղակալ-գլխավոր ճարտարագետը։

Հորդորս է՝ «ՀԷՑ» ՓԲԸ բոլոր աշխատակիցներին ու ամենատարբեր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին. Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու՝ ձեր աշխատանքային պարտականություններն իրացնելիս գործել բացառապես ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում՝ հարգելով Ընկերության լավագույն շահը եւ առաջնորդվելով ՀՀ պետական ու հանրային շահով։

Ըստ այդմ, կոչ եմ անում վերադասից տրվող՝ ակնհայտ ապօրինի եւ Ընկերության ու մեր քաղաքացիների օրինական շահերին հակասող ցանկացած հանձնարարություն կամ ցուցում չկատարել եւ այդ մասին անմիջապես տեղյակ պահել Ընկերության Անվտանգության եւ վերահսկողության տնօրինությանը կամ անձամբ՝ ինձ, կապի ցանկացած միջոցներով։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի հազարավոր բարեխիղճ եւ ազնիվ աշխատակիցներին»,- գրել է Պետրոսյանը։