Հայտնի է, որ դատավորի անունն է շոշափվում կալանավորված փաստաբան Արմինե Հարությունյանի գործով

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Քրեական վարույթը, որի շրջանակներում կալանավորվել է փաստաբան Արմինե Հարությունյանը, առնչվում է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։ Գործով շրջանառվում է նաև մեկ այլ դատավորի աշխատակազմի անդամի անուն։ Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները։

Մազմանյանը Վարչական դատարանի նախկին նախագահ, այժմ՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի կնոջ քույրն է։ Թեև Մազմանյանին առնչվող գործով փաստաբան Արմինե Հարությունյանը կալանավորվել է և մեղադրվում է դատական իշխանության ներկայացուցչին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեջ՝ գործով որևէ դատավոր չի մեղադրվում կաշառք ստանալու մեջ։

Նշենք, որ Արգիշտի Ղազարյանի անունը ևս վերջերս շոշափվել է դատավորին կաշառք տալու գործի շրջանակներում։ Մասնավորապես՝ օգոստոսի 29-ին Factor TV-ն գրել էր, որ իրավապահները խուզարկել են Վարչական դատարանի միանգամից երեք դատավորի աշխատասենյակ։ Խոսքը դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի մասին է։ Մինչ այդ՝ խուզարկություններ են իրականացվել նաև այս դատավորների բնակարաններում։ Այս գործի շրջանակներում դատական իշխանության ներկայացուցիչներին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է փաստաբան Արմեն Օհանյանը, իսկ դատավորները, որոնց անունները շոշափվում են գործով, կարգավիճակ չունեն։

Այս գործերը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ հանգամանք չի հայտնում։ Ամենայն հավանականությամբ, բացի նախաքննական գաղտնիքի հանգամանքից, դրա պատճառը նաև այն է, որ գործերով շոշափվում  են դատավորների անուններ, և նրանց վերաբերյալ տվյալների հրապարակայնացումը կարող է խախտել դատավորի անձեռնմխելության սահմանադրական երաշխիքը։

Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածով՝ սահմանվում է դատավորի կարգավիճակը, իսկ Դատական օրենսգրքով սահմանվում են դատավորների գործունեության երաշխիքները։ Օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանվում է, որ  քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Արաքս Մամուլյան