Երևանին և Բաքվին զենք վաճառելով՝ Ռուսաստանն ազդեցության լծակ է ունենում կողմերի վրա. Բոլթոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Երևանին և Բաքվին զենք վաճառելով՝ Ռուսաստանն ազդեցության լծակ է ունենում ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Հայաստանն իր սպառազինության մեծամասնությունը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը գնում է Ռուսաստանից: Այս հանգամանքը, անշուշտ, չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ դա ազդեցության լծակ է տալիս կողմերի նկատմամբ»,- հավելեց ամերիկացի պաշտոնյան:

Ինչ վերաբերում է «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ լրացման չեղարկմանը, որով սահմանափակվում է Ադրբեջանին հատկացվող օգնությունը: Բոլթոնի խոսքով՝ այս պահին դեռևս որոշում կայացված չէ, և դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այն՝ կողմերին զենքի վաճառքն ավելացնելու մասով:

Նշենք, որ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ լրացումը նախատեսում է Ադրբեջանի կառավարությանն օգնության տրամադրման արգելք՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում: