Փաշինյանն ասում է՝ կհայհոյեն, բայց պիտի ձևը գտնել․ պետաշխատողների աշխատավարձն ուզում են բարձրացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վախի և հայհոյանքներ վաստակելու ռիսկի պայմաններում Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հայտարարելու է պետական համակարգի աշխատողների վարձատրությունը բարձրացնելու մասին։

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացման անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել է շաբաթ՝ բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ վարչապետի՝ որակյալ կադրերը չեն ցանկանում աշխատանքի անցնել պետական ապարատում, քանի որ միջին աշխատավարձը 200 հազար դրամ է։ Փաշինյանին հորդորում են կտրուկ քայլերի դիմել, բարձրացնել աշխատավարձերը։

Իշխանությունները դեռ պետք է հասկանան՝ գնաճի ֆոնին քաղաքացիներին ինչպե՞ս բացատրեն, թե ինչու են բարձրացնում պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը։ ԿԲ-ի տվյալներով՝ օգոստոսին ՀՀ-ում գնաճը կազմել է 3,6 տոկոս։

Մինչ Փաշինյանը հանրային դժգոհությանը դիմակայելու ուղիներ է փնտրում, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ վարչապետը պատահական չի ընտրել պետական համակարգի աշխատավարձերից խոսելու համար ժամանակահատվածը՝ առջևում ընտրություններ են։

ՔՊ-ից Լիլիթ Մինասյանը հակադարձում է Խաչատրյանին։ Փաշինյանի թիմակիցը տեղեկացնում է, որ մեծ գործընթաց են սկսել, հանրային կառավարման բարեփոխումների հայեցակարգ են մշակում։

Արթուր Խաչատրյանը շեշտում է՝ նվազագույն աշխատավարձ ստացողների, ինքնազբաղվածների մոտ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ են միայն պետական համակարգում փոփոխություններ լինում։ Նա, միաժամանակ, հիշեցնում է հեղափոխական իշխանությունների այն հայտարարությունները, թե պետական ապարատում, այսպես ասած, սուրճ դնողներ կան։

Ըստ Լիլիթ Մինասյանի՝ արհեստական հաստիքները որոշ դեպքերում կրճատվել են, գործընթացը դեռ շարունակվում է։ Իշխանական պատգամավորը, սակայն, աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտություն է համարում։

2026 թվականի բյուջեի նախագծով պետական համակարգի աշխատավարձի ֆոնդը, 2025-ի համեմատ, աճում է շուրջ երկու միլիարդ դրամով՝ դառնալով 126,3 միլիարդ դրամ: 2025-ին աշխատավարձերին հատկացվել է 124 մլրդ դրամ՝ 2024-ին 122 մլրդ-ի փոխարեն։ Նշենք, որ սա չի ներառում ուժային կառույցների աշխատավարձի բյուջեն։ Ըստ ֆինանսական գլխավոր փաստաթղթի՝ պարգևավճարներին հաջորդ տարի հատկացվելու է 11 մլրդ դրամ։ Այս գումարը ևս, 2025-ի համեմատ, աճել է շուրջ կես միլիարդ դրամով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան