Քաղբանտարկյա՞լ է Աջապահյանը․ 2 տարվա ազատազրկում, սխալ ընթերցված հոդված, թեժ հակադարձումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ամո՛թ, ամո՛թ». այս վանկարկումով արձագանքեց դահլիճը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռին․ դատավոր Արմինե Մելիքսեթյանը ուրբաթ հրապարակեց վերջնական դատական ակտը, ընդ որում՝ ընթերցելիս սխալ հոդված մատնանշելով։

Դատավորն ակնհայտ հուզված և լարված էր, ինչի պատճառով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով ամբաստանյալի աթոռին հայտնված Աջապահյանը, փաստորեն, դատապարտվեց պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածով։

Ընդամենը 10 նիստով վերդիկտ. լրացուցիչ մեկ նիստից հետո էլ՝ դատավճիռ։ Աջապահյանի ճակատագիրը փոխելու համար պաշտպանական թիմը բողոքարկման բոլոր տարբերակները ձեռնարկում է։

Գլխավոր դատախազությունը ևս, հնարավոր է, բողոքարկի վճիռը, քանի որ պահանջում էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։ Դատախազությունից Factor TV-ին փոխանցեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։ Եվ մինչ դատավարական կողմերը քննարկում են դատավճռի իրավական կողմը, քաղաքական հակադիր բևեռներում գտնվող ուժերը յուրովի են մեկնաբանում իրավիճակը. «Ինքը քաղբանտարկյալ է», «ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»։

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը պնդում է՝ Աջապահյանի մասով խայտառակ ապօրինի որոշում է կայացվել։ Իշխանական պատգամավոր Արփի Դավոյանն էլ հակադարձում է։

«Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում այսօր բանավեճ ծավալվեց նաև հեղափոխություն և հեղաշրջում տերմիների տարբերության շուրջ։ 

Արդյո՞ք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու իր պաշտպանական թիմը կհասնեն իրենց համար ցանկալի արդյունքի Վերաքննիչ և վերադաս ատյաններում, պարզ կդառնա առաջիկայում, իսկ մինչ այդ՝ Շիրակի թեմի առաջնորդը կալանքի տակ է, իսկ թեմը՝ առանց Սրբազանի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան