Ունե՞ք հաշվարկ՝ ինչ վնասներ է կրելու գյուղատնտեսությունը, երբ սահմանները բացվեն․ Խամոյանը՝ Պապոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 13:45
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարցրեց՝ թե ինչ է սպասվում գյուղացուն հայ-թուրքական սահմանի բացումից հետո, ունե՞ն հաշվարկ՝ ինչ վնասներ է կրելու գյուղատնտեսությունը։

Պապոյանը հավաստիացրեց, թե սահմանի բացումը չպետք է մտահոգի գյուղացիներին կամ առևտրականներին։ Ըստ Պապոյանի՝ երբ բացվում են մեծ հնարավորություններ, միշտ էլ կարող են փոքր կորուստներ լինել, սակայն, դրանք կարելի է կառավարել՝ ստանալով ավելի մեծ օգուտներ։

«Էական խնդիրներ չեն լինի։ Որոշ ապրանքատեսակների առումով կարող են փոքր դժվարություններ առաջանալ, բայց դրանք լիովին կառավարվելի են մեր ֆինանսական և ռեսուրսային հնարավորություններով։ Մենք ունենք անհրաժեշտ գործիքներ ու մեխանիզմներ՝ ապահովելու, որ այս գործընթացը բացասաբար չազդի քաղաքացիների վրա»,- ասաց նախարարը և հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացուն և տնտեսությանը վտանգները կամ դժվարությունները նվազագույնի հասցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան