Թուրքիան Լիտվայում AWACS ինքնաթիռ է տեղակայել․ սա օգնություն է Բալթյան երկրներին ՌԴ-ի դեմ հակահետախուզության հար

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիան Լիտվայում տեղակայել է առաջադեմ AWACS ինքնաթիռ՝ Ռուսաստանի կողմից օդային տարածքի խախտումից հետո, որն ամրապնդում է ՆԱՏՕ-ի Բալթյան երկրների պաշտպանությունը, գրում է Turikiye today-ը։

Bloomberg-ի հետ զրուցած թուրք պաշտոնյաների խոսքով՝ ինքնաթիռը, որն օգտագործում է օդային վաղ նախազգուշացման և կառավարման համակարգ, կարող է հայտնաբերել ցածր թռչող անօդաչու թռչող սարքեր և գետնի վրա հիմնված ռադարներից խուսափող առարկաներ։ Ժամանակավոր տեղակայումը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի շրջանակում համերաշխությունը, ասել են պաշտոնյաները։

Հինգշաբթի Թուրքիայի  պաշտպանության նախարարության ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական և նախարարության խոսնակ, կոնտր-ադմիրալ Զեքի Ակթյուրքը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության միջոցառումների շրջանակում Լիտվա է ուղարկվել օդային նախազգուշացման կառավարման ինքնաթիռ (Air Warning Control Aircraft)։

«ՆԱՏՕ-ի անվտանգության միջոցառումների շրջանակում մեր օդային նախազգուշացման կառավարման (AEWC) ինքնաթիռները սեպտեմբերի 22-ից 25-ը առաքելություն են իրականացնում Լիտվայի օդային տարածքում: Մեր F-16 ինքնաթիռներից երկուսը մասնակցում են օդային և հրթիռային պաշտպանության ինտեգրված գործողությունների վարժանքներին, որոնք այսօր (սեպտեմբերի 25-ին) անցկացվում են Ռումինիայի օդային տարածքում՝ որպես ճկուն զսպման տարբերակների մաս, որը անցկացվում է ՆԱՏՕ-ի օդային բաղադրիչի հրամանատարության կողմից՝ ուժեղացված զգոնության գործունեության շրջանակում»,- ասել է նա։

Այս քայլը հաջորդել է երեք ռուսական կործանիչների՝ 12 րոպե Էստոնիայի օդային տարածքում գտնվելուն, ինչն Էստոնիային դրդել է ՆԱՏՕ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտակարգ նիստեր անցկացնել։ Վերջին շաբաթներին ռուսական անօդաչու թռչող սարքերը խախտել են նաև Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքները, իսկ հուլիսին ռազմական անօդաչու թռչող սարքերը Բելառուսից անցել են Լիտվա։

ՆԱՏՕ-ի անդամները համակարգում են ռուսական ներխուժումների թվի աճին արձագանքները, չնայած դաշինքի գործընկերները տարբեր մոտեցումներ են արտահայտել։

Գերմանիան զգուշացրել է՝ ռուսական ինքնաթիռները չխոցել, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է եղել ավելի ագրեսիվ միջոցառումների նկատմամբ, որոնց աջակցել են Լեհաստանը և Բալթյան երկրները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ուժեղացնի իր դիրքորոշումը» «ռուսական նոր սադրանքների» վերաբերյալ, սակայն չի հաստատել ինքնաթիռների խոցումը։

Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենան խնդրել է՝ Շյաուլյայի ավիաբազայում տեղակայված իսպանական Eurofighter կործանիչների միջոցով հակազդել իր օդային տարածքը խախտող ռուսական անօդաչու թռչող սարքերին։

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը, այցելելով ՆԱՏՕ-ի Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը մասնակցող 150 զինվորներից և ութ Eurofighter ինքնաթիռներից բաղկացած իսպանական զորակազմին, դիմադրել է  անմիջական ներխուժմանը։

«Իսպանիան և ՆԱՏՕ-ն կդիմադրեն լարվածության ցանկացած սրացման, քանի որ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական ​​ուղիներով»,- ասել է Ռոբլեսը։

Իտալիան երկարաձգել է իր հակաօդային համակարգի տեղակայումն Էստոնիայում՝ ի պատասխան ներխուժումների։ Շվեդիան և Լեհաստանը սկսել են  Gotland Sentry զորավարժությունները՝ Բալթիկ ծովի ռազմավարական կղզու պաշտպանությունը ամրապնդելու համար։

Ըստ հաղորդագրությունների՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի Boeing 737-700 AEW&C ինքնաթիռը, գրանցված որպես 13-004 և HVK42, սեպտեմբերի 22-ին հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ է իրականացրել Ռումինիայի ու Սև ծովի արևմտյան մասի վրայով։

Իսպանացի պաշտոնյաներն ավելի վաղ նաև հայտնել էին, որ իրենց ռազմական ինքնաթիռը, որը պաշտպանության նախարար Ռոբլեսին տեղափոխում էր Լիտվա, կարճատև GPS խափանում է ունեցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա։ Խափանումը ոչ մի ազդեցություն չի ունեցել նման հարձակումներին դիմակայող ռազմական մակարդակի նավիգացիոն համակարգի շնորհիվ։

«Մենք գիտենք, թե որտեղից էր գալիս խափանումը»,- ասել է  Ռոբլեսը՝ նկատի ունենալով Ռուսաստանը՝ առանց այն ուղղակիորեն նշելու։

Իսպանիայի պաշտպանության նախարարության աղբյուրները հաստատել են, որ GPS խափանման փորձերը տարածված են Կալինինգրադի մոտ գտնվող երթուղիներում, որոնք գտնվում են Լեհաստանի, Լիտվայի և Բալթիկ ծովի միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի