18 անգամ կրակել է Վալոդյա Գրիգորյանի և ընկերների վրա. վենդետա՞ է Փարաքարում տեղի ունեցածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
Բոլորը

Մերձավանում գիշերային կրակոցներից հետո տեղում մահացել են Փարաքար խոշորոցված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Եվս մեկ անձ՝ Արծրուն Գալստյանը, վիրավորվել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Սպանությունը տեղի է ունեցել Մերձավանում՝ Վալոդյա Գրիգորյանին պատկանող տան դիմաց։ Տան արտաքին հատվածում տեղադրված տեսահսկման խցիկների ձայնագրությունից երևում է, որ անհայտ անձը համայնքապետի ու մյուս անձանց ուղղությամբ կրակահերթ է բացում, երբ նրանք բակից դուրս են գալիս փողոց։

Սպանութունից որոշակի մանրամասներ է հայտնել Վալոդյա Գրիգորյանի կուսակից ընկերը՝ Մեսրոպ Առաքելյանը։

Մերձավանի Երևանյան խճուղում դեռևս թարմ են արյան հետքերը։ Իրավապահները ժամեր շարունակ հատուկ միջոցների կիրառմամբ տարածքում ուսումնասիրություն են իրականացրել։

Սպանությունը կատարվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50 րոպեին։ Իրավապահ համակարգը պաշտոնապես դեռևս որևէ վարկած չի շրջանառել։ Մերձավանում մահվան ելքով կրակոցներ էին հնչել նաև մի քանի ամիս առաջ։ Մերձավանի ՔՊ-ական վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա հորաքրոջ տղան։ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք քննվում է վենդետայի վարկածը կամ, ընդհանրապես, գործերը միմյանց հետ կապ ունե՞ն, թե՝ ոչ։

Մերձավանում բնակիչները նույնպես չեն բացառում վենդետայի հավանականությունը։

Համայնքապետի և ընկերների ուղղությամբ առնվազն 18 կրակոց է արձակվել։  Հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայտնաբերվել են 18 հատ կրակված պարկուճներ։ Ըստ նրա՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի ցուցումով գործի քննությունը Վաղարշապատի քննչական բաժնից տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։

Մինչ քննությունը շարունակվում է, ողբերգական սպանությանը հաջորդել են քաղաքական գնահատակնները։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով էր կայուն մեծամասնությամբ ստանձնել համայնքապետի պաշտոնը՝ հաղթանակ տանելով ՔՊ-ի նկատմամբ։ Կուսակիցները քննադատում են կենտրոնական իշխանություններին՝ հայտարարելով, թե ցանկության դեպքում կարող էին կանխել սպանությունը։ Մանե Թանդիլյանը հայտարարում է՝ Վալոդյա Գրիգորյանը սպառնալիքներ է ստացել։

Միջադեպին վաղ առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետն ակնկալում է, որ իրավապահները  շուտափույթ կբացահայտեն հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Փաշինյանը սլաքներն ուղղել է իրավապահ համակարգի ղեկավարների կողմը՝ ակնարկելով նրանց թերացումները։

Արփինե Սարգսյանը Հայաստանի քաղաքացիներին ներքին անվտանգության բարձր մակարդակ էր խոստանում նախարարի պաշտոնը ստանձնելիս։ Արդյո՞ք արդյունավետ է գործել Արփինե Սարգսյանն այս ուղղությամբ․ հարցին պատասխանելու համար բավարար է միայն  հիշել, որ հաճախակի դժբախտ պատահարներ են գրանցվում Հայաստանում սպանությունների և ինքնասպանությունների տեսքով։

Այսօր փորձեցինք ՆԳՆ-ից պարզել, մասնավորապես, Մերձավան բնակավայրում ի՞նչ միջոցառումներ են իրականացվել։ Գերատեսչության խոսնակը Factor TV-ին փոխանցեց, որ պարբերաբար բացատրական աշխատանքներ են տարվել ոստիկանության կողմից, տարբեր անձինք հրավիրվել են ոստիկանություն և այլն։ Ըստ նրա՝ եթե այս ամենից հետո պարզվի, որ հնարավոր էր կանխել նախօրեի ողբերգական միջադեպը, բայց չի կանխվել, դրա համար ոստիկանության համապատասխան ծառայողները պատասխանատվության կենթարկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան