«Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Միջին միջանցքի կարևոր մասը»․ ադրբեջանցի նախարար

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Վերջին տասնամյակներում աշխարհը մեծ մասամբ կառավարվել է մի քանի երկրների կողմից, բայց այս կարգը փոխվում է։ Այժմ մենք տեսնում ենք համաշխարհային փոփոխությունների միտումներ, որոնք ուղղված են Պարսից ծոցի, Հարավային Կովկասի և Կենտրոնական ու Հարավարևելյան Ասիայի երկրներին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը Բաքվում Միջազգային ներդրումային ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային  քննարկման ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է օգտագործել՝ նշելով, թե Միջին միջանցքը չի վերահսկվում միայն մեկ երկրի կողմից, այլ բարիդրացիական հարաբերություններ ունեցող, ընդհանուր նպատակներ կիսող և միմյանցից փոխադարձ օգուտ վայելող երկրների դաշինք է։

«Այսօր մենք ունենք փոխկախվածության փիլիսոփայություն։ Մենք հասկանում ենք, որ մեր յուրաքանչյուր հաջողությունը կախված է մյուսի հաջողությունից։ Մեր տարածքների ազատագրումից հետո քննարկման թեմաներից մեկը Միջին միջանցքի դիվերսիֆիկացման ուղիներն էին։ Առաջացել է տեսլական և առաջ է քաշվել այն միտքը, որ Զանգեզուրի միջանցքը կարող է կարևոր դեր խաղալ Միջին միջանցքում, և մենք վերջին հինգ տարիների ընթացքում առաջ ենք մղում այս օրակարգը։ Այս միջանցքը միջազգային մակարդակով հաստատվել է այս տարվա օգոստոսին։ Թրամփի և Փաշինյանի միջև երկկողմ հանդիպման ժամանակ հնչեցվել է Զանգեզուրի միջանցքը Միջին միջանցքի կարևոր մաս դարձնելու տեսլականը։ Մենք Զանգեզուրի միջանցքը չենք դիտարկում որպես առկա երթուղիների այլընտրանք։ Մենք վստահ ենք, որ այն կդառնա այնպիսի երթուղի, որն էական դեր կխաղա, օրինակ, երբ եղանակային պայմանները խոչընդոտեն այլ երթուղիներով բեռների տեղափոխմանը»,- ասել է Նաբիևը՝ հավելելով, թե ակնկալվում է, որ միջանցքը թույլ կտա մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռ տեղափոխել։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու  ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են միջանցք եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Այսօր ավելի վաղ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» եզրույթն էր օգտագործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի