Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է օգտագործել

Լուրեր

02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
Բոլորը

Ադրբեջանի շահավետ աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է տարածաշրջանային տնտեսական քաղաքականության ռազմավարական կենտրոն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող առաջին միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում՝ կրկին օգտագործելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

«Միջին միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են։ Այս ցուցանիշը, ի դեպ, առաջիկա տարիներին ավելի կաճի, հատկապես, Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնելու հետ մեկտեղ»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ այժմ  առաջնահերթություն է տալիս տնտեսական դիվանագիտությանը։

«Մեր երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելուց հետո Ադրբեջանի ջանքերով հիմք է դրվել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և կայուն զարգացման համար։ Ներկայում Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն է տալիս տնտեսական դիվանագիտությանը՝ ուղղված նոր համագործակցության հաստատման և երկրի ոչ նավթային ոլորտների, մասնավորապես, զբոսաշրջային ներուժի հետագա ամրապնդման վրա»,-ասվում է Ալիևի ուղերձում։

Նշենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու  ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են միջանցք եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։ Ալիևը վաշինգոնյան փաստաթղթերի ստորագրումից հետո արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի