Հորդառատ անձրևները հեղեղել են Արցախում նորակառույց գյուղի տները․ փլուզումներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
Բոլորը

Արցախում հորդառատ անձրևները խնդիրներ են առաջացրել Աղդամի Խիդիրլի նորակառույց գյուղի բնակիչների համար։ Սոցցանցրի ադրբեջանական տիրույթում տարածվող տեսանյութերում երևում է, որ անձրևը քշել է վերջերս կառուցված  ճանապարհը, քանդել տների պատերն և հեղեղել դրանք։ Բնակիչները պնդում են, որ նոր բնակավայրի շինարարությունն անորակ է կատարվել։

Այս գյուղի հիմքը դրվել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 4-ին։ Այս տարվա հուլիսի 3-ին Իլհամ Ալիևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը մասնակցել  էին Խիդիրլի գյուղի առաջին փուլի բացման արարողությանը:

Հավելենք, որ առաջին անգամ չէ, որ Արցախ տեղափոխված ադրբեջանցիները դժգոհում են նորակառույցների անորակությունից։ Նախորդ տարի էլ հորդառատ անձրևները մեծ վնասներ են հասցրել Բերձորին՝ հեղեղելով նորակառույց տները։

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում Արցախում իրականացվող շինաշխատանքներում կոռուպցիոն սխեմաների մասին։ Արցախում շինարարական ու կառուցապատման աշխատանքներով հիմնականում զբաղվում են Ադրբեջանի նախագահ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հորը՝ Արիֆ Փաշաևին պատկանող Pasha Holding-ն ու դրա հետ կապված ընկերությունները։ Pasha Holding-ի բաժնեմասեր ունեն նաև Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ 2013 թվականից Արիֆ Փաշաևը հոլդինգի կառավարումը փոխանցել է Լեյլա և Արզու Ալիևաներին։

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Խիդիրլի գյուղում աշխատանքների համար Körpü-Bina-Tikinti ընկերության հետ կնքվել է 30 միլիոն մանաթի պայմանագիր։ Այս ընկերությունը հիմնականում հայտնի է որպես պետական ​​​​մարմինների կողմից իրականացվող խոշորածավալ նախագծերի կատարող: Չնայած պաշտոնական փաստաթղթերում Խալիգ Գոյուշովը նշված է որպես ընկերության օրինական ներկայացուցիչ, հաղորդվում է, որ ընկերությունը ղեկավարում է հայտնի գործարար Խալիլ Գոյուշովը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի