Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը լույս նոյեմբերի 5-ի գիշերը  հարձակվել են ՌԴ Ռյազանի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Պավել Մալկովը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ Ռյազանում արդյունաբերական օբյեկտների տարածքում «բեկորների ընկնելու» հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Թե կոնկրետ որ օբյեկտների մասին է խոսքը, նա չի հստակեցրել։

Էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով քաղաքում էլեկտրամատակարարման խափանումներ են սկսվել։ Դպրոցներից մեկում ապակիները կոտրվել են, ու ըստայդմ՝ դասերը չեղարկվել են։

Մալկովի հաղորդմամբ՝ Ռյազանի շրջանում վնասվել են մասնավոր տներ, իսկ Ռիբնովի շրջանում՝ մասնավոր հատվածում գտնվող ոչ բնակելի շինություն է հրդեհվել։ Մեկ մարդ տուժել է։

Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային  տելեգրամ ալիքները պնդում են, որ  անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին, որը նախկինում ևս բազմիցս ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին։ Գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Exilenova+-ը նաև հայտնում է Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի մասին։

Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, նույնպես հայտնում է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում բռնկված հրդեհի մասին։ Ինքը՝ առցանց առևտրի հարթակը, դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի