Վաղարշապատում 15 հազար նստատեղով ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Նկարը գեներացված է ԱԲ-ով

Կառավարությունը հավանություն է տվել «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։ Որոշումը պայմանավորված է «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 23.84051 հա ընդհանուր մակերես ունեցող համայնքային սեփականության հողամասի և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 5.5601 հա մակերես ունեցող հողամասի տարածքում Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմքի վրա ստեղծել ամբողջովին նոր ենթակառուցվածքներով և մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որն իր մեջ կներառի՝ ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ տաղանդների հայտնաբերմանը և հետևողական զարգացմանը ողջ սպորտային կենսացիկլի ընթացքում՝ կերտելով միջազգային մակարդակի առաջնակարգ մարզիկներ, հասնել սպորտի՝ որպես մասնագիտության զանգվածայնացմանը, բարձրացնել Հայաստանում ակումբային ֆուտբոլի նշաձողը և սեփական օրինակով խթանել դրա շարունակական զարգացմանը, գրանցել նշանակալի ձեռքբերումներ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մրցաշարերում, նախապայմաններ ստեղծել և աճեցնել բարձր մասնագիտական հմտություններով օժտված պրոֆեսիոնալ մարզիկներ, ովքեր Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը կհասցնեն նոր, դեռևս երբևէ չգրավված բարձունքների, Հայաստանում ունենալ միջազգային մրցաշարերի անցկացմանը հարիր մարզադաշտ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ֆուտբոլային ենթակառուցվածքները հանդիսանում են նաև դպրոցաշինության գործընթացում մեր պարտադիր բաղադրիչը և նորակառույց բոլոր դպրոցներում, որտեղ կա հողի հնարավորություն, անպայման ուղեկցվում է ֆուտբոլային դաշտով»: Ժաննա Անդրեասյանի խոսքով, բոլոր համալիր քայլերի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ցանկալի արդյունքները, որոնք ներառված են թե՛ սպորտի ռազմավարության, թե՛ Հայաստան 2050 ռազմավարության մեջ:

Այս համատեքստում վարչապետն ընդգծել է սպորտի ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության կարևորությունը՝ նշելով. «Մեր երկրում սպորտով չզբաղվող երեխա ուղղակի պետք է չլինի. շախմատով թող զբաղվեն, ֆուտբոլով, ըմբշամարտով, ծանրամարտով, թենիսով, բոլոր հնարավոր սպորտաձևերով: Դպրոց առանց սպորտդահլիճի՝ չկա դպրոց»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կրթական ծրագիրն առանց ֆիզիկական մարմնակրթության հատվածի, կիսատ է: