ՌԴ-ում ադրբեջանական համայնքային կազմակերպության ևս մեկ ղեկավար է զրկվել ռուսական քաղաքացիությունից

Լուրեր

02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Բոլորը

Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Բախտիյար Հասանովը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական աղբյուրներին։

Նշվում է, որ ադրբեջանական համայնքի կազմակերպության ղեկավարի ռուսական անձնագիրը չեղյալ է հայտարարվել։ Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2000-ականներին։ Պնդվում է, որ քաղաքացիությունից զրկելու հիմքը Հասանովի երկարատև կապերն են ստվերային սխեմաների հետ, այդ թվում՝ անօրինական ներգաղթի կոծկումը, կեղծարարությունը և էթնիկ հողի վրա հիմնված կոնֆլիկտների ստեղծումը։

Բախտիյար Հասանովը 2022 թվականին ընտրվել է Մոսկվայի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավար ասոցիացիայի նախագահ։

Ռուսական Readovka տելեգրամ ալիքն ընդգծում է, որ Հասանովը բազմիցս աջակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Մենք հպարտ ենք, որ ունենք նման նախագահ՝ աշխարհի ամենահեղինակավոր առաջնորդներից մեկը»,- հայտարարել է նա Ադրբեջանի նախագահին ուղղված 2023 թվականի շնորհավորական նամակում։

Հասանովի անունը բազմիցս հիշատակվել է նաև նրա նախագծերի և գործարար կապերի շուրջ վիճահարույց պատմությունների հետ կապված հրապարակումներում։ Նրա ելույթը Մոսկվայի պետական ​​լեզվաբանական համալսարանում նույնպես իրարանցում էր առաջացրել։ Ռեկտորին նվեր հանձնելիս նա նշել էր, թե այն «հատուկ բերվել է Շուշի քաղաքից», իսկ ավելի ուշ նամակագրության մեջ կնոջը գրել, որ այդպիսով «հագցրել է հայերին»։

Ուժային կառույցներում Readovka-ի աղբյուրի խոսքով՝ Հասանովն Ադրբեջանում ազդեցիկ հովանավորներ է ունեցել, սակայն քաղաքացիությունը կորցնելուց հետո նրա հնարավորությունները՝ պաշտոնապես շահեր ներկայացնելու շահեր և պաշտոններ զբաղեցնելու Ռուսաստանի տարբեր խորհուրդներում, փաստացի, կնվազեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Մոսկվայի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էլշան Իբրահիմովն էր զրկվել ՌԴ քաղաքացիությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի