Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել

Լուրեր

02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Նոյեմբերի լույս 2-ի գիշերը Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի և Էստոնիայի սուպերմարկետներում խափանումներ են տեղի ունեցել սառնարանների և սառցախցիկների աշխատանքում։ Որոշ խանութներում սարքավորումների ջերմաստիճանը բարձրացել է մինչև 50 աստիճան Ցելսիուս։ Reuters-ի հաղորդմամբ՝ տուժած խանութներից մի քանիսի դեպքում կիբերհարձակումների փաստը հաստատվել է, իսկ մյուս խափանումների պատճառները դեռևս պարզվում են։ Հոկտեմբերին նմանատիպ հարձակումների հետևանքով խնդիրներ էին առաջացել Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետներում, գրում է The Insider-ը:

Բելգիայում և Լյուքսեմբուրգում խափանումները վերաբերել են Ahold Delhaize խմբին պատկանող Delhaize ցանցի տասնյակ խանութների։ Դրանց սառնարանային համակարգերը սպասարկող Sabcobel ընկերության ղեկավար Ստեֆան Մուլանսը Belga գործակալությանը հայտնել է, որ հաքերները սառնարանային կայանքների գոլորշիացուցիչները տեղափոխել են հալեցման ռեժիմի։ Բելգիայում տուժել է նաև Spar ցանցի ևս հինգ խանութ։

Շվեդիայում ICA ցանցի խանութներից մեկը հայտնել է, որ գիշերը անհայտ անձինք փոխել են սառնարանների և սառցախցիկների կարգավորումները՝ ջերմաստիճանը սահմանելով 50 աստիճան։ Ստոկհոլմում գտնվող ցանցի մեկ այլ՝ ICA Baronen խանութում կիբերհարձակման հետևանքով շարքից դուրս են եկել բոլոր սառցախցիկները։ Խանութի ներկայացուցչի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել գիշերը՝ տեղի ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում, իսկ դրա մասին տեղեկացել են միայն 05:30-ին։ Նմանատիպ միջադեպերի մասին հայտնել են նաև Coop ցանցի վեց խանութներ։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել Շվեդիայի ազգային կիբեռանվտանգության կենտրոնը։

Նմանատիպ դեպք է արձանագրվել նաև Էստոնիայում։ Սառնարանային սարքավորումներ մատակարարող Kitman Coldtech ընկերության տվյալներով՝ անհայտ անձինք երկրի առևտրային ցանցերից մեկի սառնարաններում նույնպես ջերմաստիճանը սահմանել են 50 աստիճան։ Ընկերությունը չի հայտնել, թե որ ցանցի խանութներն են տուժել։

Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայում տեղի ունեցած հաքերային հարձակումների նախորդ ալիքի ընթացքում հանցագործները շարքից հանել էին ավելի քան 350 սուպերմարկետի սառնարանային համակարգերը։ Intermarché, Coopérative U և Leclerc ցանցերի խանութներում սարքավորումները միացվել էին հալեցման ռեժիմի, ինչի հետևանքով ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 50 աստիճան, սննդամթերքը փչացել էր, իսկ որոշ սառնարանային սարքավորումներ նույնիսկ հրդեհվել էին։ Դանիական Danfoss ընկերությունը, որի կարգավորիչներն օգտագործվում էին տուժած խանութներում, հայտնել էր, որ կոտրված սարքերի զգալի մասը հնացած էր կամ աշխատում էր ծրագրային ապահովման հին տարբերակներով։

Հոկտեմբերի 29-ին Reuters-ը հաղորդել էր, որ Պենտագոնը հետաքննում է ամերիկյան ռազմաբազաներում սառնարանային սարքավորումների նմանատիպ խափանումները՝ որպես հնարավոր կիբերհարձակում։ Օգոստոսին միջադեպեր էին գրանցվել զինծառայողների համար նախատեսված առնվազն վեց խանութներում, որտեղ ջերմաստիճանի բարձրացման հետևանքով սննդամթերքը փչացել էր։

Ամերիկացի ռազմական քննիչները կապ են հաստատել ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք հետաքննում են հոկտեմբերին տեղի ունեցած կիբերհարձակումները։ Միևնույն ժամանակ, տարբեր երկրներում գրանցված միջադեպերի միջև կապը դեռևս հաստատված չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի