Օգտագործել Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը․ կայացել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների հանդիպումը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

2025թ. սեպտեմբերի 8-ին Թեհրանում, Իրանի հյուրընկալությամբ, կայացել է  Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների մակարդակով երրորդ եռակողմ հանդիպումը։

«Իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին, հնդկական պատվիրակությունը գլխավորում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Անանդ Պրակաշը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը։

Կողմերը գոհունակություն են հայտնել եռակողմ հանդիպման կանոնավոր և ամենամյա անցկացման կապակցությամբ, ամփոփել են 2023թ. ապրիլին Երևանում կայացած առաջին հանդիպման և 2024թ. դեկտեմբերին Նյու Դելիում կայացած երկրորդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումների արդյունքներով գրանցված առաջընթացը։ Կողմերը նաև ընդգծել են նշված հանդիպումների համար սահմանված նպատակների իրականացումը՝ փոխադարձ շահերի ապահովման և տարածաշրջանում բարգավաճման ու բարեկեցության խթանման նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը՝ մասնավորապես հաղորդակցությունների, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։ Կողմերը նաև քննարկել և կարևորել են տնտեսական, առևտրային, մշակութային, ժողովուրդների միջև կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է, որ եռակողմ հաջորդ հանդիպումը կանցկացվի Հայաստանում՝ համաձայնեցված ժամկետներում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։