«Լու՞րջ եք խոսում, շինթույլտվություն տվողը կարո՞ղ ա քեռուս տղեն ա, դուք եք էլի»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նիստի ժամանակ հարց ուղղեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանին, թե ինչու կառույցը եկամուտների պլանավորում չի իրականացրել։

«Պարոն Հակոբյան, դուք զբաղեցնում եք մի պաշտոն, մի քանի միլիարդ դրամ չեք պլանավորել և հպարտությամբ դա ասո՞ւմ եք։ Դուք առնվազը հենց հիմա պետք է դիմում գրեիք, գործից գնայիք»,- ասաց Մանուկյանը։ 

Դավիթ Հակոբյանն իր հերթին ասաց, թե ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ, օրինակ 2025 թվականին urban.e-gov.am հարթակը կգործարկվի ու դրա գործարկման արդյունքում ի՞նչ գույքային միավորներ այդ օրենքի պահանջով կհայտնվեն ու ի՞նչ արժեք կգեներացվի։ Խոսելով արտոնությունների գումարի չափի մասին նա նշեց. 

«Այս պահին պոտենցիալը 3,5-4 միլիարդ է, եթե միջինացված ցուցանիշ ընդունենք՝ մոտավորապես 45-50%-ի չափ արտոնություն է նախատեսվելու, իհարկե, եթե բոլոր կառուցապատողները դիմեն կամ համապատասխան շինթույլտվության երկարաձգման գործընթացին հասնեն»:

«Լու՞րջ եք խոսում, այսինքն՝ շինթույլտվություն տվողը կարո՞ղ է քեռուս տղան էր, դու՛ք եք էլի, դու՛ք եք տվել: Այդպես չի կարելի, այս խնդիրը կա ու լուծում է պահանջում է: Այսպիսի փնթի աշխատելաոճ, ներողություն, չեմ ընդունում»,- Հակոբյանին արձագանքեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։