Ալիևը շարունակում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը կիրառել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումից հետո տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար և կարևոր դեր է խաղում դրան ավելի գլոբալ բնույթ հաղորդելու գործում»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի վերլուծական կենտրոնների ֆորումի 13-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում։

Նա նշել է, որ  անցյալ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար։

Վաշինգտոնում  օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրումից հետո, Ալիևը շարունակում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն օգտագործել։

«Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքներում՝ Ադրբեջանը դառնում է Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։ Ես նաև չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը», որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կխաղա մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային օղակի դեր»,-ասվում է Ադրբեջանի ղեկավարի ուղերձում։

Հավելենք, որ օրերս Ալիևը  Շանհայի համագործակցության կազմակերպության նիստում էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթը կիրառել, այնինչ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերոում նման եզրույթ չի կիրառվում։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, իսկ հայկական կողմը վստահեցնում է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի