Ալիևը ՇՀԿ նիստում դարձյալ «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է կիրառել

Լուրեր

02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
Բոլորը

Ադրբեջանը Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկն է, մենք ակտիվորեն զարգացնում ենք միջազգային տրանսպորտային միջանցքները և ստեղծում ժամանակակից ենթակառուցվածքներ։ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքները բացել են նոր տնտեսական և տրանսպորտային հեռանկարներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանի Տյանցզին քաղաքում «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

Ալիևն իր ելույթում դարձյալ կիրառել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

Նա նշել է, որ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք Ադրբեջանի հիմնական մասը կապում են Նախիջևանի հետ, կնպաստեն միջազգային տրանսպորտի տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։

«Ես վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը և օգուտ կբերի մեր սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ գտնվող Ադրբեջանի բոլոր մոտ և հեռավոր հարևաններին»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցք» չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի