ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 3-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության կողմից «վարձկանության» հատկանիշներով միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

«Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը, Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև հետախուզումը նախաձեռնողը»,- նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Factor TV-ն դիմեց նաև Արդարադատության նախարարություն, որտեղից մեզ հայտնեցին, որ Կինոիանին ձերբակալվել, ապա կալանավորվել է։

«Արդարադատության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը կողմին ծանուցում է, որ հետախուզվողը հայտնաբերվել է։ Ըստ գործընթացի՝ կողմը մեզ ուղարկում է համապատասխան փաստաթղթեր, որոնք ուսումնասիրվում են ԱՆ-ի կողմից, ինչից հետո որոշվում է՝ անձն արտահանձնվելու է, թե՞ ոչ»,- նշեց ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը։

Ռոզա Վարդանյան